Լեոպոլ Սեդար Սենգոր | Léopold Sédar Senghor

Լեոպոլ Սեդար Սենգոր | 1906-2001թթ. Սենեգալ

Բարձրաձայն կտամ քո անունը

Բարձրաձայն կտամ քո անունը, կկանչեմ քեզ, Նաեթ:
Քո անունը՝ մեղմ, ինչպես դարչին, և բույր, որտեղ քնում է կիտրոնի հովիտը:
Նաեթ, քո անունը քաղցրացնող պարզությունն է նոր ծաղկած սուրճի ծառերի
Եվ հիշեցնում է սավաննաները, որ ծաղկում են հեռվում՝ առնական փոշու մեջ

թաթախուն, ետկեսօրի բարկ արևի ներքո:
Անուն ցողի, շատ ավելի թարմ, քան ստվերները հնդկարմավի,
Ավելի թարմ, քան մթնշաղը կարճ, երբ լռում է տապը օրվա,
Նաեթ, այսինքն՝ չոր փոթորիկ, Նաեթ, այսինքն՝ կայծակի հարված,
Նաեթ, այսինքն՝ ոսկեդրամ, շողացող ածխի կտոր, այսինքն՝ իմ գիշեր, այսինքն՝ իմ արև,
Ես դու եմ՝ հերոսը քո, կախարդ, որ իրավունք ունի այսուհետ բարձրաձայն քո անունը տալու:
Արքայադուստր Էլիսի*՝ վտարված Ֆութայից բախտախնդիր մի օր:

«Ստվերների երգը» գրքից

*Էլիսին Սահարայում գտնվող Աֆրիկյան թագավորություններից մեկի՝ Ֆութայի արքայադուստրն էր, ով սիրահարվեց շարքային մեկին ու հանուն իր սիրո դեմ գնաց ընդունված ավանդույթին: Իհարկե, նրան վտարեցին Ֆութայից…

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

 

1 Comment
  • hasmik ghazaryan
    Posted at 17:51h, 02 December Reply

    «…Եվ դեռ ասում եք, թե ե՞ս եմ գունավորը…»

Post A Comment