Բայց ձեռքդ անիվին դրած` ասացիր. «Էլ չեմ կարող: Պիտի էստեղ մնամ, մենակ»:
Եթե էս գյուղում մնաս, թակարդը կընկնես: Բոլորիս հետ է էդպես: Չգիտեմ՝ ոնց կամ երբ, բայց կընկնես: Մի կյանք կազմող տարիները փոշիանում են մի ակնթարթում:
Լուռ ես, մտածկոտ: Գիտեմ՝ մեզ սերն է բաժանում: Քեզ տվեցի ամբողջ ուժը իմ գոյության, բայց դու՝ խոնարհ ու հպարտ, ենթարկվեցիր բախտին, որ ուզում էր աղքատ մնաս: Չգիտես ինչ անես՝ հանձնվե՞ս, թե՞ չէ:
Չեմ ձևացնի, թե դիմադրելդ ինձ չի ցավեցնում: Տեսնում եմ գալիքը: Արյուն կա ավազին:
-4-
Անգին մի բան կար այս աշխարհում: Բացառիկ մի բան: Քչերն այն գիտեին: Ոչ մի եկեղեցով այն չէր կարգվել:
Ես գտա այն կենաց ճամփորդության կեսին, Ուր դժոխքն անցնելու ուղեցույց չկար: Ի վերջո դրանում իմաստ էլ չկար, Թեև այն իրականությունս էր ողջ կլանել:
Ուզում էիր դրանից եկող ամեն բարիք ոչնչացնել՝ Դանդաղ, դանդաղ, քո քնքուշ ձեռքերով:
Դու նվիրված չէիր, ու ես չհասկացա՝ Որտեղից հոգումդ այդքան կատաղություն Ընդդեմ մի սիրո, որ մաքուր էր այդքան:
No Comments