Շառլ Ազնավուր | Charles Aznavour

Շառլ Ազնավուր | 1924-2018թթ., Ֆրանսիա


ՈՎ ԵՄ ԵՍ…

ապրում եմ մենակ`
մորս հետ,
շատ հին բնակարանում`
Sarasate փողոցի,
ինձ շրջապատող ընկերներն են
տառապանքը, երկու դեղձանիկն
ու մի կատու:
հաճախ մորս հանգիստ թողնելու համար
դուրս եմ գալիս թափառելու..
..և խոհանոցում եմ.
եփում եմ, լվանում, մաքրում,
մեքենան գործի դնում,
աշխատանքն ինձ չի վախեցնում,
ես մի փոքր նաև դեկորատոր եմ,
մի փոքր էլ ոճաբան,
այսպես ասած` ստիլիստ,
բայց իմ իրական գործը
գիշերն է,
ես կերպարանափոխվում եմ,
ես արտիստ եմ,
ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
որտեղ ներկայանում եմ մերկ:
սթրիպտիզից հետո
սրահում տեսնում եմ,
որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
«Օ՜հ, ես տղամարդ եմ»
ինչպես նրանք են ասում:

կեսգիշերվա երեքին
տարբեր սեռի ընկերներով
որևէ պատահական տաբակ-ակումբում
գնում ենք ուտել-խմելու,
և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
առանց բարդույթի,
բացահայտում ենք ճշմարտություններ,
այն մարդկանց, որոնց քթերը
դեռ կայֆի տակ են,
բայց դա անում ենք հումորով,
բառախաղով,
թույլ կծուով,
մենք հանդիպում ենք ուշացածներին,
որոնք ապշեցնելու համար
քայլում են` օրորվելով սեղաններին,
նրանք հույս ունեն մեզ նմանվել,
խենթ աղքատներ են ձևանում,
ծիծաղելի է.
շարժուձևը, բարձր խոսելը,
աստվածներ, տենորներ
խաղալը,
անմիտ է…
այդ հումորներն
ինձ թույլ են տալիս սառը լինել,
դա ճիշտ է.
ես տղամարդ եմ, օ՜հ,
ինչպես նրանք են ասում:

այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
ես վերադառնում եմ`
գտնելու իմ շահած
մենությունը,
ես հանում եմ իմ թարթիչները, կեղծամը`
ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածու
ձանձրույթից,
պառկում եմ, բայց չեմ քնում,
մտածում եմ իմ սերերի մասին`
առանց ուրախության,
եթե ծիծաղելի է,
այն աստվածային գեղեցիկ տղայի մասին,
ով առանց ոչինչ անելու
կրակ գցեց
հիշողությանս մեջ,
բերանս երբեք չի համարձակվի
խոստովանել նրան իմ մեղմ գաղտնիքը,
իմ քնքուշ դրաման,
քանի որ բոլոր իմ պոռթկումների օբյեկտը
իր ժամանակի ամենալուսավոր պահն
անցկացնում է
կանանց անկողիններում,
ոչ ոք չունի իրավունք
ճշմարտության մեջ
ինձ հանդիմանելու,
ինձ դատելու,
և ես հաստատում եմ.
– դա բնույթն է,
որ միայն պատասխանատու է,
եթե
ես տղամարդ եմ, օհ,
ինչպես նրանք են ասում…

Ֆրանսերենից թարգմանեց Ռուզան Պետրոսյանը

 

5 Comments
  • Anonymous
    Posted at 15:49h, 24 May Reply

    և սա նշանակում ա, որ Ազնավուրը արվամոլ ա???????

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 11:48h, 26 May Reply

    Սա նշանակում է էն, ինչ դու հասկացար, եթե էդպես ես ընկալել, ուրեմն, ուրեմն…

  • Gagik Batikian
    Posted at 11:54h, 27 May Reply

    Այս երգով 1972ին Ազնաւուրը միացաւ այն հզօր շարժմանը, որ ձեւաւորուել էր Եւրոպայում 1960ականներու վերջերէ` ի պաշտպանութիւն միասեռականներու իրաւունքներու. ելլելով ասկէ պնդել թէ նա միասեռական էր, ի հարկէ սխալ է, միգուցէ եւ է, բայց երգով կարելի չէ նման եզրայանգում ընել. Բայց, այնուամենայնիւ, մէկ բան պարզ է, Ազնաւուրը սիրոյ երգիչ է, եւ իրեն համար ոեւէ էական նշանակութիւն չէ ունեցած երբեւէ այդ սէրը երկսեռ է թէ միասեռ, նա միշտ վեր է եղած նման նեղ մտածողութենէ – զգացմունքը զգացմունք է, մնացեալը ` երկրորդական:

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 12:43h, 27 May Reply

    կարծում եմ` DIY-ի դեպքերից հետո ծայրահեղությանը ծայրահեղացնելով պատասխան տրվեց, էս երգն ինձ համար դիրքորոշում է, որին արժի ականջալուր լինել:

  • Marina
    Posted at 21:26h, 15 February Reply

    Ափսոս, թարգմանությունը լավ արված չէ, անգամ շատ անփույթ է: Տպավորություն է, որ թարգմանողը տեքստի ասելիքի մեջ լիովին չի մտել ու դրանից մեծապես տուժել է թարգմանությունը…

    ՀԳ. միգուցե խիստ էին խոսքերս, բայց իսկապես էդպես է

Post A Comment