Լենին պապիկն էլ մանուկ է եղել | ֆոտոշարք

Էզրա Փաունդը մոր` Իզաբել Ուեսթոն Փաունդի հետ

Լենին պապիկն էլ մանուկ է եղել | ֆոտոշարք

ՄՈՐՍ

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, –
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:
Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:
Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, –
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, –
և ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
և աստղերը` անծայր երկնքի մեջ:
Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, –
դու մնում ես հեռվում –
դու մնում ես հեռվում`
մանկությունս այնտեղ  
պահպանելու:

Հակոբ Մովսես

Ալբեր Կամյուն մեծ եղբոր՝ Լյուսիենի հետ

Ֆրիդա Կալո

Ֆեդերիկո Գարսիա Լորկան 6 տարեկանում

երեքամյա Խորխե Լուիս Բորխեսը

Խուլիո Կորտասար

Սեմուել Բեքեթը (ձախից) եղբոր հետ

Ջեյմս Ջոյսը 2 տարեկանում

Ֆրանց Կաֆկա

Ֆրանց Կաֆկա

Յուկիո Միսիմա

Սիլվիա Փլաթը վեց տարեկանում

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Իոսիֆ Բրոդսկի

Ժակ Պրևեր

Ուիլյամ Ֆոլքներ

Վիրջինիա Վուլֆ

Ալբեր Կամյուն ընտանիքի հետ, մեջտեղում, սև հագուստով

Գաբրիել Գարսիա Մարկեսը եղբայրների ու քույրերի հետ (մեջտեղում)

Սալման Ռուշդին քույրերի հետ (մեջտեղում)

 

3 Comments
  • Սեդա Գրիգորյան
    Posted at 20:59h, 30 May Reply

    հրա~շք… թե տողերը, թե իրենց ապագան էս ֆոտոներում կրող մանուկները… բոլոր երեխաների մեջ միակը սև հագած Կամյուն…

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 09:22h, 02 June Reply

    իհարկե, էստեղ իմ սրտի սիրած գրողներն են, բայց ինչքան նայում-նայում եմ Ֆրիդայի` կարմիր հետքով ու մի քիչ ճղված ֆոտոն ինձ ամենաշատն ա հուզում…

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 19:19h, 02 June Reply

    Պահպանվել է Կաֆկայի մանկական լուսանկարը` հազվադեպ է պատահում, որ «աղքատ եւ կարճատեւ մանկությունը» այդքան թափանցիկ պատկեր ունենա: Լուսանկարն արված է, հավանաբար, անցյալ դարի ֆոտոատելյեներից մեկում, որի ձեւավորումը իր զարդարանքով եւ արմավենիներով, գոբելեններով եւ այլ դեկորատիվ հնոտիով միաժամանակ հիշեցնում էր գահադահլիճների եւ խոշտանգումների խցերի մասին: Հենց այստեղ նեղլիկ, ըստ էության զսպիչ, ժապավենաթելերով հագեցած մանկական կոստյումով կանգնած է մոտ վեց տարեկան մի տղա, ինչ-որ բանի ֆոնի վրա, որն ըստ գաղափարի պետք է պատկերի ձմեռային այգի: Հետին պլանում ցցված են արմավենու ճյուղերը: Եվ ի հավելումն այդ ամենի, նա ասես կոչված է այդ բուտաֆորական արեւադարձային գոտիներին առավել գավառական եւ մգլահոտ տեսք հաղորդելու, տղան իր ձախ ձեռքում մի վիթխարի, լայնեզր գլխարկ է բռնել, նման նրանց, որ կրում են իսպանացիները: Անսահմանորեն տրտում աչքերն իշխում են նրանց համար կառուցված արհեստական բնապատկերի վրա, որին տագնապահար ունկ է դրել մեծ մանկական ականջի խեցին:
    Գուցե թե, «հնդկացի դառնալու մոլի ցանկությունը» ինչ-որ ժամանակ կարող էր հաղթահարել այդ մեծ տխրությունը: «Դառնալ հնդկացի, այ հենց հիմա, եւ լիաթափ վարգով, առաձգականորեն կծկվելով հանդիպակաց քամու տակ, սուրալ արագընթաց նժույգով, մարմնի դողով զգալով ընդերքի ցնցումը, մինչեւ որ ոտքերդ ազատես ասպանդակներից, որոնք, ի դեպ, բնավ էլ չկան, մինչեւ որ դեն նետես երասանները, որոնք, ի դեպ, նույնպես չկան, եւ ահա դու արդեն թռչում ես, ոտքիդ տակի հողը չտեսնելով, միայն միաձույլ համատարած գորգի վերածված կանաչ հարթությունը, եւ չկան այլեւս քո առջեւ ձիու վիզն ու գլուխը»: Շատ, չափազանց շատ բան է դրոշմվել այդ ցանկության մեջ:

    ՎԱԼՏԵՐ ԲԵՆԻԱՄԻՆ

    նյութը թռցված է Հովիկ Չարխչյանից:)

Post A Comment