Ֆրանց Կաֆկա | Franz Kafka

Ֆրանց Կաֆկա | 1883-1924թթ., Ավստրիա

Ես վանդակ եմ, ով թռչուն է փնտրում:

Գիրքը պետք է լինի կացին` մեր ներսի սառցակալած ծովը ջարդելու համար:

Ես շղթայված եմ, ձեռք մի տվեք իմ շղթաներին:

Սեր է այն, երբ դու դանակի պես խրվում ես իմ մեջ:  

Ես գրում եմ խոսացածիցս տարբեր մի բան, ես խոսում եմ մտածածիցս այլ մի բան, ես մտածում եմ լրիվ ուրիշ մի բան, ինչ պետք է մտածեի, և այս ամենն ինձ տանում է դեպի ամենախորը մթություն:

Հասկանալու առաջին նշանը մեռնել  ցանկանալն է:

Ջահելությունն ուրախ է, որովհետև ունի հնարավորություն տեսնելու գեղեցիկը: Ամեն ոք, ով պահպանում է ունակությունը տեսնելու գեղեցիկը, երբեք չի ծերանում:

Շատ գրքեր նման են մեր ներսում գտնվող ամրոցի անհայտ սենյակների բանալուն:

Ես կարծում եմ, որ մենք պետք է կարդանք այնպիսի գրքեր, որոնք մեզ հարվածում են ու հասցնում վերքեր:

Գրքերը թմրանյութ են:

Դու կարիք չունես լքելու քո սենյակը: Նստիր քո սեղանի մոտ ու լսիր: Ոչ էլ լսիր, պարզապես սպասիր, եղիր հանգիստ, մեղմ ու մենակ: Աշխարհն ինքն իրեն կառաջարկի քեզ, որ բացահայտես իրեն, նա ընտրություն չունի, նա թավալ կգա ոտքերիդ տակ հաճույքից սատկելով:

Ես ազատ եմ և հետևաբար կորած:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
 
1 Comment
  • Anonymous
    Posted at 11:14h, 03 July Reply

    Հիանալի է

Post A Comment