Նելսոն Մանդելա | Nelson Mandela

 

Նելսոն Մանդելա  | 1918-2013թթ., ՀԱՀ

  1. Տվյալ ազգը ճանաչելու համար պետք է լինես տվյալ երկրի բանտերում: Ազգը պետք է դատել ոչ թե ամենաբարձր խավով, այլ ամենացածր:
  2. Առաջնորդը նման է հովվի: Նա կանգնում է հոտի ետևում՝ թույլ տալով ճարպիկներին առաջ ընկնել հոտից և ուղղորդել հոտը՝ գիտակցելով, որ իրական առաջնորդը ետևում է:
  3. Ազատ լինելու համար միայն սեփական շղթաներից ազատվելը շատ քիչ է, դու պետք է այնպես ապրես, որ ուրիշները ևս հարգեն ազատությունը և ցանկանան ազատ լինել:
  4. Դժգոհելը նույնն է, թե թույն խմել՝ հուսալով, որ դա կսպանի թշնամիներիդ:
  5. Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարելի է կիրառել աշխարհը փոխելու համար:
  6. Ես հասկացա, որ համարձակությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը վախի հանդեպ: Քաջ է ոչ թե նա, ով վախ չի զգում, այլ նա, ով հաղթում է վախին:
  7. Լավ գլուխն ու լավ սիրտը միշտ էլ ուժեղ համակցություն են: Բայց այ երբ սրանց ավելանում է գրագետ խոսքը կամ գրիչը, ուրեմն Դուք յուրահատուկ մեկն եք:
  8. Մինչև անելդ ամեն բան էլ անհնար է թվում:
  9. Ոչ ոք չի ծնվում ատելու համար մյուսին մաշկի գույնի համար, տարածաշրջանի կամ կրոնի: Մարդիկ սովորում են ատել, ու եթե նրանք սովորում են ատել, ապա նրանց պետք է սովորեցնել սիրել, որովհետև սերը շատ ավելի բնական է ու հատուկ մարդկային սրտին, քան դրա հակառակը:
  10. Երբ մարդը զրկված է իրավունքից՝ ապրելու այն կյանքով, որին հավատում է, օրինազանց դառնալուց բացի այլ ելք նա չունի:
  11. Առաջնորդեք թիկունքով և թույլ տվեք ուրիշներին կարծել, թե նրանք են առաջնորդում:
  12. Ինձ մի՛  դատեք իմ հաջողություններով, այլ նկատեք, թե ես քանի անգամ եմ ընկել ու նորից բարձրացել:
  13. Երբ ես դուրս եկա ու քայլեցի դեպի դարպասները, հասկացա, որ եթե ինձ հետ տանեմ դառնությունն ու ատելությունը, ապա այդպես էլ կմնամ բանտում:
  14. Երբ դուք խոսում եք մարդու հետ նրան հասկանալի լեզվով, ձեր խոսքը հայտնվում է գլխում, երբ դուք խոսում եմ մարդու հետ նրա մայրենի լեզվով, ձեր ասածն իսկույն մտնում է սրտի մեջ:
  15. Ձեր կանգնած տեղը ցույց է տալիս, թե դուք որտեղ էիք նստած:
  16. Բանակցելիս ես հասկացա, որ եթե ուզում եմ՝ ուրիշները փոխվեն, առաջին հերթին ինքս պիտի փոխվեմ:
  17. Մենք ինքներս մեզ ասում ենք, թե ո՞վ եմ ես, որ լինեմ փայլուն, տաղանդաշատ, գեղեցիկ, հրաշալի, հեքիաթային: Բայց իրականում ո՞վ, եթե ոչ դու:
  18. Քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ վարակիչ ոգևորությունն է, որի շնորհիվ մյուսները ևս ջարդում են շրջանակը:
  19. Մեծ բլուրը հաղթահարելուց հետո քչերն են գիտակցում, որ առջևում ավելի շատ բլուրներ կան:
  20. Արտաքինը կարևոր է, և մի՛ մոռացեք ժպտալ:

    Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

No Comments

Post A Comment