Արամ Սարոյան

 

Արամ Սարոյան | ծնվ. 1943թ., ԱՄՆ

Ծնվել է  Նյու Յորքում: Հայրը Վիլյամ Սարոյանն է, մայրը` դերասանուհի Քերոլ Գրեյսը, ով հրեական ծագում ուներ: Քույրը դերասանուհի Լյուսի Սարոյանն է:

1960-ականների ամերիկյան ավանգարդ բանաստեղծության հայտնի դեմքերից է, հարել է բիթ ուղղությանը: 

Արամ Սարոյանի չորքոտանի ”m”-ն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենակարճ բանաստեղծություն: Բոբ Գրամընը գրեց, որ դա «Ես եմ» (”I am”)-ի բառախաղ է` ինքնագիտակցության ձևավորում: Սարոյանի` սպիտակ էջի կենտրոնում գրված «Լույս» (”lighght”) բանաստեղծությունը (1965թ.) հայտնվեց Ամերիկյան գրականության անթոլոգիայում (խմբագիր` Ջորջ Փլիմպթըն) և մյուս բոլոր հեղինակներին հավասար 500$ հոնորար ստացավ` շահելով Արվեստի Ազգային Ֆոնդի մրցանակն ու շատերի հակակրանքը` թե` մի բառը դեռևս բանաստեղծություն լինելուց շատ հեռու է: 25 տարի անց էլ Ռոնալդ Ռեյգանը չէր դադարում կծու ակնարկներ նետել ”lighght”-ի հասցեին: 1968թ. Արամ Սարոյանի նոր տպագրած գիրքը` շուրջ 30 բանաստեղծություն, NBC-ի լուրերի հաղորդավար Էդվին Նյումանը լուրերի թողարկման ժամանակ կարդաց ամբողջությամբ: Հրատարակել է դատարկ էջերով գիրք և շահել տարվա մրցանակ:

 

կիրակի

ինչպես
խոտերն են
հնձվում

և նրանց հոտը
տարածվում է
կրկնապատկված

ծառերը

ոչնչացվում են
ջրերի մեջ

  •  

Այգու աղմուկները սենյակի աղմուկների միջից

  •  

ամեն
օր
երկինք

  •  

հիվանդ

օդ

ողբերգություն

մարմինների

  •  

Ընկերներս մեկը մյուսի ետևից
կորցնում են ինձ
կամ ես եմ կորցնում իրենց
Այսօր ոչ մեկի հետ չեմ խոսել

  •  

քեզ հետ զրուցելիս
առարկաները շրջվում են՝
աթոռ ու պատ
և այո, դու՝
սպիտակ արմունկներով
հայտնված պատահական աշխարհում
բառերի մի-
ջև

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

Լուսանկարում՝ Արամ Սարոյան, Լյուսի Սարոյան, Քերոլ Սարոյան, 
1947թ., Սան Ֆրանցիսկո 

Լուսանկարիչ՝ Վիլյամ Սարոյան

No Comments

Post A Comment