50 կանայք, որ փոխեցին աշխարհը

7.000 AMD

Ի՞նչ են ուզում դառնալ երեխաները, երբ մեծանան: Ո՞ր մասնագիտություններն են առավել տարածված: Արդյո՞ք աղջիկներն ու տղաները կարող են նույն երազանքն ունենալ, չէ՞ որ շատ հեռու չեն այն ժամանակները, երբ, օրինակ, աղջիկն իրավունք չուներ դառնալու բժիշկ կամ գիտնական, ուսումնասիրելու հրաբուխները կամ շենքեր նախագծելու: Ու՞մ շնորհիվ են այսօր կանայք ձայնի իրավունք ստացել, անարգել տաբատ կրում, մասնակցում սպորտային մրցումների, ասես հենց այդպես է միշտ եղել:

Category:
Description

Ի՞նչ են ուզում դառնալ երեխաները, երբ մեծանան: Ո՞ր մասնագիտություններն են առավել տարածված: Արդյո՞ք աղջիկներն ու տղաները կարող են նույն երազանքն ունենալ, չէ՞ որ շատ հեռու չեն այն ժամանակները, երբ, օրինակ, աղջիկն իրավունք չուներ դառնալու բժիշկ կամ գիտնական, ուսումնասիրելու հրաբուխները կամ շենքեր նախագծելու: Ու՞մ շնորհիվ են այսօր կանայք ձայնի իրավունք ստացել, անարգել տաբատ կրում, մասնակցում սպորտային մրցումների, ասես հենց այդպես է միշտ եղել: 

Շուրջ երկու տարի տևական աշխատելով՝ մենք ինքներս էլ բացահայտեցինք նոր անուններ մեզ համար: Զարմանալի էր հատկապես, երբ հայ կանանց էինք գտնում: Չէ՞ որ մեզանում ոչ մի գիտնական կնոջ անուն հանրայնորեն չի շրջանառվում, ոչ մի հայ կնոջ արձան չկա, ոչ մի փողոց չկա, որ ականավոր հայ կնոջ անունով է անվանակոչված: Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը մի քաջ հայուհի էր՝ Դիանա Աբգարը, Իրանում քանդակագործության մայրը Լիլիթ Տերյանն էր, Մեքսիկայում աստղագիտության առաջընթացը մեծապես կապվում է Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանի անվան հետ և այլն, և այլն: Մենք հասկացանք, թե ո՛րն է մեր հաջորդ գիրքը լինելու: Հայ կանայք, որ փոխել են աշխարհը:

Իսկ այս գրքում մենք ընտրել ենք 50 պատմություն, աշխարհի տարբեր կողմերում ապրող 50 կանանց, որ ձեռքները ծալած չեն նստում՝ սպասելով հերոսների, որ պիտի գան ու փոխեն իրենց կյանքը: Այլ իրենք են որոշում կայացնում. Զոուի Կոպլովիցը շրջանցում է իր հաշմանդամությունն ու մասնակցում վազքի մարաթոնի, Ջեյն Գուդոլը գնում է Աֆրիկա ու կապիկներին ուսումնասիրում, քանդակագործ Լիլիթ Տերյանն Իրանում իրենց տունը դարձնում է արվեստանոց ու ուսանողներին շարունակում դասավանդել, Վանգարի Մաթաիի շնորհիվ շուրջ 51 միլիոն ծառ է տնկվում, Մարի Թարփն ուսումնասիրում է օվկիանոսները: Ու նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր ուզած գործով ոչ թե հակառակվելու համար կամ հանուն ինչ-որ մեկի, այլ որովհետև սիրում է իր գործը ու սիրում է ազնվորեն, մինչև վերջին խազը: Ու հենց դա էլ ոգևորում է մեզ՝ սովորել ապրել ու սիրել, սովորել սովորել և ոչ մի դեպքում կանգ չառնել, չհուսահատվել, սխալվելուց չվախենալ: 

Մեր գրքի հերոսներից մեկը՝ խաղաղության նոբելյան մրցանակակիր Ջոդի Վիլյամսը, մի անգամ հանդիպում է ծեր մի վանականի: Վանականը խոստովանում է Ջոդիին, թե վերջերս կասկածամիտ է դարձել, ասում է. «Գիտե՞ս, Ջոդի, մարդիկ գալիս են, աղոթում, գնում, ու նրանց թվում է, թե իրենց խնդիրները իրենք իրենց պետք է լուծվեն, այնինչ ես հասկացել եմ, որ աղոթքը կարճաժամկետ հանգստություն է բերում միայն, իսկ խնդիրների լուծման համար մարդիկ պիտի քայլ անեն, շարժվեն, մղվեն առաջ, չընկրկեն»: Իմաստուն մարդ է եղել, ինչ խոսք, ու նրա այս մտքի հետ ոչ միայն Ջոդին է համամիտ, այլև մեր ամբողջ ստեղծագործական թիմը: Մենք նաև վստահ ենք, որ մեր գիրքն իր ընթերցողին բանալի ճանապարհներ ցույց կտա՝ գտնելու այն դռները, որի ետևում հենց իր պատկերացրած կյանքն է ու իր սիրած մասնագիտությունը:

Reviews (0)

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “50 կանայք, որ փոխեցին աշխարհը”

Your email address will not be published. Required fields are marked *