Չոչարա | La ciociara | ֆիլմ
[սցենարը՝ Ալբերտո Մորավիայի «Երկու կին» վեպի, ռեժիսոր՝ Վիտտորիո դե Սիկա, 1960թ., Իտալիա, Ֆրանսիա, 100ր.]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակից երկների ռմբակոծությունից պատսպարվելու համար այրի Չեզիրան իր 13-ամյա դստեր հետ փախչում է Հռոմից: Ապաստան են գտնում Չոչարայում՝ Իտալական գյուղերից մեկում, ուր անցել էր Չեզիրայի մանկությունը: Այնտեղ մայր ու աղջիկ հանդիպում ու սիրահարվում են գեղեցկադեմ Միքելեին: Արթնանում են վաղուց մոռացված զգացմունքները: Սակայն պատերազմը նորից հանգիստ չի տալիս: Հերթական փախուստի ճանապարհին գերմանացի զորքերը սեռական խոշտանգումների են ենթարկում Չեզիրային ու նրա դստերը: Մոր և աղջկա հարաբերություններն ավելի են ամրանում. նրանք փորձում են միասին հաղթահարել ողբերգությունը, որ մեկընդմիշտ փոխել էր իրենց կյանքը:
No Comments