Պերսեպոլիս | Persepolis | ֆիլմ

Պերսեպոլիս | Persepolis | ֆիլմ

[սցենարը՝ Մարջան Սատրապիի ինքնակենսագրական համանուն կոմիքսի, ռեժիսոր՝ Վենսան Պարանո,  2007թ., Ֆրանսիա, 153ր.]

Մանկության տարիներին մինչ Մարջին երկրպագում էր Բրյուս Լիին ու երազում դառնալ մարգարե, ծնողները մասնակցում էին շահի դեմ միտինգներին ու հավատում, որ հեղափոխությամբ երկիրը կփոխվի: Երկիրն իսկապես փոխվում է, բայց ոչ իրենց սպասած ուղղությամբ…

[հատվածներ ֆիլմից]

Ամեն առավոտ տատիկը քաղում էր թարմ հասմիկներն ու անուշաբույրի համար թաքցնում էր դրանք կրծկալի մեջ: Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, երբ տատիկը հանում էր կրծկալը, ծաղիկները մանրիկ ու դանդաղ իջնում էին ցած, ու դա իսկական հեքիաթ էր:
– Տատիկ, իսկ քեզ ինչպե՞ս է հաջողվել այս տարիքում այսքան գեղեցիկ կուրծք ունենալ:
– Ամեն առավոտ տասը րոպեով ես այն սառցաջրի մեջ եմ պահում…

Ես տեսել եմ հեղափոխություն, որն ինձ զրկեց ընտանիքից, ես անցել եմ պատերազմի միջով, իսկ կոտրեց ինձ ամենասովորական սիրային պատմությունը…

Պատերազմը վերջացավ, ու հիմա մենք չենք հասկանում, թե ինչի համար էինք այդքան տարի կռվում: Արևմուտքը երկու կողմին էլ զենք էր վաճառում, հատկապես վերջին տարիները սարսափելի էին: Զինադադարից մի ամիս առաջ Իրաքը Թեհրանին այնպես էր ռմբակոծում, ասես ուզում էր երկրի երեսից ջնջել: Երբ իրաքյան զորքերը սահմանը հատեցին, ռեժիմը վախեցավ ու գնաց ընդառաջ զինադադարին: Կառավարությունը վախենում էր տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներից, և ռադիկալ որոշում ընդունեց: Քանտարկյալներին առաջարկվեց կա՛մ հրաժարվել հեղափոխական գաղափարներից և տալ հավատարմության երդում ռեժիմին, ինչը նրանց կապահովեր ավելի թեթև կյանքով, կա՛մ ենթարկվել մահապատժի: Մեծամասնությունը մահապատիժ ընտրեց, ու հիմա պատերազմի հերոսների անուններով փողոցներ են անվանակոչվում. միակ բանը, ինչ մնաց նրանց հարազատներին: Փողոցների անուններ: Հիմա, երբ քայլում ես Թեհրանի փողոցներով, տպավորություն է, որ անցնում ես գերեզմանատան միջով…

Մեր թաղամասում կոմունիստների հավաքի ժամանակ նռնակ էին նետել: Թահերի սիրտը չդիմացավ: Երբ տեղ հասա, ընկած էր հատակին: Նրա սիրտը շտապ վիրահատել է պետք, իսկ այստեղ չեն կարող, պետք է տանել Անգլիա: Երեկ հիվանդանոց գնացի՝ երկրից դուրս տանելու համար գլխավոր բժշկից թույլտվություն ստանալու: Իսկ գիտեք` ո՞վ էր գլխավոր բժիշկը: Մեր նախկին ջրմուղագործը. նա մորուք էր աճեցրել ու փոխել շորերը: Ես ձևացրի, թե նրան չեմ ճանաչում, որ ինքն իրեն ստորացված չզգա:
– Մենք փակ երկրում ենք ապրում, – ասաց նա, – և այստեղից կարող են դուրս գալ միայն ամենածանր հիվանդները:
– Ամուսինս արդեն երրորդ անգամ է սրտի կաթված ստանում, նա մահամերձ է, շտապ վիրահատություն է հարկավոր, – պնդեցի ես:
– Մեր ուժերի սահմանում հնարավոր ամեն ինչ մենք կանենք, և եթե Աստված կամենա, նա կառողջանա…


Տատիկը՝ գլխաշորով թոռանը. «Էդ գլխաշորդ էլ հանիր, ես կլաուստրաֆոբիա ունեմ…»:

No Comments

Post A Comment