16 Dec Պաբլո Ներուդա | Pablo Neruda Posted at 01:45h in թարգմանություն, Պաբլո Ներուդա by hasmik 0 Comments 0 Likes Պաբլո Ներուդա | 1904-1973թթ., Չիլի Եթե դու մոռանաս ինձՈւզում եմ, որ իմանաս սրա մասին:գիտես,երբ նայում եմլուսնին բյուրեղյա, ճյուղերին կարմիրդանդաղ աշնանը` պատուհանից այն կողմ,երբ հպվում եմխարույկիմոխրին անշոշափև կամ կոճղի մարմնին կնճռոտ,ամեն ինչ հիշեցնում է քեզ,կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,հոտերը, լույսերը, մետաղները,փոքրիկ նավակներ էին`լողացողիմ կղզուց քո կղզի, ուր դու սպասում էիր ինձ: և հիմա,երբ դու քիչ-քիչ դադարում ես ինձ սիրել,ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ: և եթե հանկարծմոռանաս դուինձ,չփնտրես,որովհետև ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ: և եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է,պաստառներ թռցնողքամու պես,որ կյանքիս միջով անցավ,և դու էլ մտածեցիրլքել ինձ ծովափինիմ սրտի, ուր արմատներ էի ձգել,հիշիր,որ այդ օրըայդ ժամինես զենքերս կդնեմ ցած,ու արմատներս կգնանուրիշ հող փնտրելու:բայցեթե ինչ-որ մի օրինչ-որ մի ժամիզգաս, որ ինձ համար էիր ստեղծվածդաժան քաղցրությամբ,և ինչ-որ մի օր մի ծաղիկ էլցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու հենցինձ,օ, իմ սեր, իմ միակ,կրակը նորից կբոցկլտա իմ մեջ,իմ ներսում չի մարել ոչինչ, ոչինչ չի մոռացվել իմ ներսում,իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս,ու կլինի քո ձեռքերում,թե չլքես ձեռքերը իմ: Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը Կարդում է Մադոննան Ձեզ կհետաքրքրի նաևՉավելա Վարգաս | Chavela Vargasճապոնական պոեզիաՎասկո Պոպա | Vasko PopaՀերման Հեսսե | Hermann Hesse
No Comments