Հնդկացիների իմաստությունից

 

 

Հնդկացիների իմաստությունից

 

Քամին է մեր պապերի առաջին շնչառության մեջ, և վերջին շնչի մեջ է քամին, և քամին պետք է տա մեր երեխաներին կյանքի ոգին:

Երեխան հյուր է քո տանը, կերակրիր, սովորեցրու ու բաց թող:

Ասա ինձ, ու ես կմոռանամ, ցույց տուր, ու ես չեմ հիշի, մասնակից ինձ դարձրու, ու ես կհասկանամ:

Երկրի վրա ամեն ինչ ունի իր նպատակակետը. ամեն հիվանդություն՝ իր դեղը, ամեն մարդ՝ իր նշանակությունը:

Կյանքը նման է բիզոնի շնչին ձմռանը:

Հիշիր, որ մարդը ևս կենդանի է, ուղղակի մի քիչ խելացի:

Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից ավելի լավ է:

Մահ չկա, կա միայն ճանապարհորդություն աշխարհների միջև:

Սպիտակ մարդը շատ տերեր ունի:

Ինչ ճարպիկ է սպիտակների լեզուն, եթե կարողանում են ճիշտ երևացողը ոչ ճիշտ ցուցանել և ոչ ճիշտ երևացողը՝ ճիշտ:

Սիրելուց առաջ սովորիր քայլել ձյան վրայով առանց հետքեր թողնելու:

Լավ մարդը լավ նշաններ է տեսնում:

Ջուրը մազեր չունի:

Որպեսզի լսես ինքդ քեզ, հարկավոր են լուռ օրեր:

Որպեսզի հասկանաս ինքդ քեզ, շփվիր լեռների քարերի հետ:

Եթե նկատեցիր, որ հեծած ձիդ մեռած է, իջիր:

Պետք է ընդամենը մեռնել:

Ինձնից վեր գեղեցկություն է, ինձնից վար՝ գեղեցկություն, ու երբ ես լքեմ այս մարմինը, ես էլ կգնամ գեղեցկության ճանապարհով:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

 
No Comments

Post A Comment