Սալվադոր Դալի
գարուն | ֆոտոշարք
…Եվ դու տխուր պարպեցիր գարեջրիդ գավաթը`
հազիվ զսպելով
կոկորդ քերծող ջրհեղեղը.
արցունքների ցուցահանդես պետք չէր:
Հետո դուրս նայեցիր գարեջրատան պատուհանից
և ինքդ քեզ համար հայտնաբերեցիր,
որ աղջիկները այս գարնանը
փշաքաղվելու չափ գեղեցկացել են,
որ դու արդեն քսան տարեկան ես`
ողորմածիկ Դուրյանի հասակին,
որ ժամանակը լուցկու նման այրվում է,
որ դու նույն գրպանահատն ես մնացել,
որ ամեն ինչ ձանձրալի է ու տափակ,
որ Սյուզին գարուն շատ էր սիրում,
որ դրսում գարուն է, և դու պիտի…
պետք է մոռանաս բոլոր կորուստներդ,
անտեսես միայնությունդ
ու սիրես, սիրես, սիրես մարդկանց…
Տիգրան Չերազ | Սյուզին գարուն շատ է սիրում
Ջոն Լենոն, Յոկո Օնո
Ֆաինա Ռանևսկայա
Ֆրիդա Կալո
Պաբլո Պիկասո
Ալեն Գինզբերգ
Չարլզ Բուքովսկի
Լեոնարդ Քոհեն,1974
Վիրջինիա Վուլֆ
Սալման Ռուշդի
Լիլիթ Կարապետյան
Կարեն Անտաշյան
Հասմիկ Սիմոնյան
No Comments