Իտալո Կալվինո | 1923-1985թթ., Իտալիա
Իտալո Կալվինոն հայտնի է իր կարճ պատմվածքներով, ուր նա սիրում էր խառնել իրար հեքիաթն ու իրականը, նրան հատուկ էին սյուժետային անսպասելի լուծումները, հումորն ու արագությունը, և իզուր չէր Էլիո Վիտորինոն նրան կոչում «գրչի սկյուռ», բայց էս ամենից զատ Կալվինոն պաշտում էր ցանկեր կազմել՝ գրքամերձ ու գրքի շուրջ: Պարբերաբար կներկայացնենք ցանկերից ամենահայտնիները:
Մենք չենք կարդում այն գրքերը, որ
1. …պետք չի կարդալ:
2. …կուզենայինք ունենալ մեր սեփական օրինակը, որ միշտ ձեռքի տակ լինի:
3. …կկարդայինք, եթե մի քանի կյանք ունենայինք, բայց մի կյանք ունենք, ու մեր օրերն էլ հաշված են:
4. … կուզենայինք կարդալ, բայց առաջին հերթին այլ գրքեր պիտի կարդանք:
5. …էս պահին թանկ են, սպասում ենք, որ կամ գրքերը էժանան, կամ մենք հարստանանք, կամ կնվիրեն, կամ…:
6. …կարող ենք վերցնել ինչ-որ մեկից, կարդալ ու վերադարձնել:
7. …պլանավորում ենք կարդալ դարեր շարունակ:
8. …բոլորը կարդացել են, քանի որ այն գիրքը, որ կարդացել են բոլորը, թվում է, թե արդեն կարդացել ենք ու գիտենք:
9. …կարդացել ենք վաղուց, կարիք կա վերընթերցելու:
10. …միշտ փորձել ենք կարդալ, բայց չի ստացվել ու հիմա եկել է ժամանակը, որ, գրողը տանի, պետք է վերջապես նստենք ու կարդանք:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments