Ջեյմս Ջոյս | James Joyce

Ջեյմս Ջոյս | 1882-1941թթ., Իռլանդիա

Փակիր աչքերդ ու տես:

Կյանքը շատ կարճ է, որպեսզի քեզ թույլ տաս վատ գրքեր կարդալ:

Երբ մեռնեմ, Դուբլինը կգրվի իմ սրտում:

Իմ բերանը լիքն է ջարդած ատամներով, իսկ հոգիս՝ նեխած հավակնություններով:

Մտածիր փախուստի մասին և վազիր քեզնից դուրս: Ամենաերկար ճանապարհը հավասար է տուն տանող ամենակարճ ճանապարհին:

Ես վախենում եմ այս մեծ բառերից, որ մեզ այսքան դժբախտ են դարձնում:

Սերը սիրում է սիրել սերը:

Մենք քայլում ենք մեր միջով, հանդիպում ենք գողերի, ուրվականների, հսկաների, ծեր մարդկանց, ջահել մարդկանց, կանանց, այրիների, սիրած ախպերների, բայց միշտ հանդիպում ենք ինքներս մեզ:

Ամեն մի կյանքը շատ օրերն են, օր օրվա ետևից:

Սխալները իմացության դարպասներն են:

Իրականում սատանան նույն Հիսուսն է՝ ռոմանտիկ երիտասարդ հասակում, որ հայտնվում է մի ակնթարթ:

Տղամարդկանց մտքերի լավագույն մեկնաբանը արարքներն են:

Քրիստոֆեր Կոլումբոսը, ինչպես գիտենք, պարգևատրվեց սերունդների կողմից, որովհետև նա վերջինն էր, ով բացահայտեց Ամերիկան:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

  
No Comments

Post A Comment