Ֆրեդերիկ Բեգբեդեր | Frédéric Beigbeder

Ֆրեդերիկ Բեգբեդեր | ծնվ. 1965թ., Ֆրանսիա


Ես սիրել եմ, սիրել են և ինձ, բայց ժամանակային առումով դրանք երբեք չեն համընկել:

Լավագույն տոները նրանք են, որ մեր ներսում են:

Աշխարհի ամենաահավոր երկու արտահայտություններն են՝ «Հետդ խոսելիք ունեմ» և «Ես հույս ունեմ, որ մենք ընկերներ կմնանք»: Ամենածիծաղալին թերևս այն է, որ արդյունքում միշտ հակառակն է լինում. կոտրված զրույց, կոտրված ընկերություն: 

Առանց քեզ իմ կյանքը նման է սպասասրահի:

Զգուշացեք շատ դիպլոմ ունեցող մարդկանցից. փորձը ցույց է տալիս, որ նրանք ամենաթամբալներն են:

Դժվար չի սիրուց մեռնել: Դժվար է այնպիսի սեր գտնել, հանուն որի արժի մեռնել:

Դավաճանել սիրած մարդուն նշանակում է դավաճանել ինքդ քեզ:

Ամենաուժեղ սերը անպատասխան սերն է: Ես կնախընտրեի երբեք չիմանալ դրա մասին, բայց ճշմարտությունն այսպիսին է. չկա ավելի վատ բան աշխարհում, քան սիրել մեկին, ով քեզ չի սիրում, և միաժամանակ դրանից ավելի հիասքանչ բան իմ կյանքում չի պատահել: Սիրել մեկին, ով սիրում է քեզ, եսասիրություն է: Իսկ սիրել մեկին, որ քեզ չի սիրում, այ դա է սերը:

 Երջանկությունը շատ պարզ բան է: Այն ինչ-որ մեկի դեմքն է:

Մենակությունը ամոթալի հիվանդության պես մի բան է դարձել մեր օրերում: Ինչո՞ւ են բոլորը խուսափում նրանից: Երևի որովհետև այն ստիպում է մտածել: Մեր օրերում Դեկարտը չէր գրի. «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»: Նա կգրեր. «Մենակ եմ, ուրեմն մտածում եմ»: Ոչ ոք չի ուզում մենակ մնալ. այն լիքը տեղ է ազատում մտածելու համար: Իսկ ինչքան շատ ես մտածում, այնքան խելացի ես դառնում, և հետևաբար՝ ավելի տխուր:

Աշխարհը սարսափում է մարդու կլոնավորումից, իսկ այն վաղուց գոյություն ունի ու կոչվում է պլաստիկ վիրաբուժություն:

Որպեսզի ինչ-որ մեկին սիրես, նախ պետք է ինքդ քեզ սիրես:

Դժվար չի պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք ապրում: Դժվար է այդ հարցը ինքդ քեզ չտալ:

Եթե դու վստահ գիտես, թե ինչու ես նրան սիրում, ուրեմն իմացիր, որ նրան չես սիրում:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment