14 Aug Աշխատանք ոչ գրասեղանի շուրջ | Ֆոտոշարք Posted at 21:05h in ֆոտոշարք by hasmik 0 Comments 0 Likes Աշխատանք ոչ գրասեղանի շուրջ | Ֆոտոշարք Արձակագիր Թոմ Վուլֆին անվանում են «Ամերիկայի ամենահայտնի լրագրող», թերևս պարզ է, թե ինչու: Արձակագիր Արտավազդ Եղիազարյանը «Երևան» քաղաքային ամսագրի գլխավոր խմբագիրն է: Գաբրիել Գարսիա Մարկեսն իբրև լրագրող սկսել է աշխատել դեռևս ուսանելու տարիներից, երբ սովորում էր Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Արձակագիր Արամ Պաչյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, աշխատել է որպես քննիչ, այնուհետև՝ լրագրող «Հրապարակ» օրաթերթում: Արձակագիր Ջոն Սթայնբեքն աշխատում էր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը «Barev Armenia» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենն է: Բանաստեղծ Վիլյամ Կառլոս Վիլյամը բժիշկ էր, երկար տարիներ աշխատել է մանկաբույժ Սբ. Մարիի հիվանդանոցում: Նրա մահվանից հետո հիվանդանոցում փակցվեց մի հուշատախտակ, որի վրա գրված էր. «Մենք անցնում ենք այն հիվանդասենյակներով, որտեղով անցել է Վիլյամ Կառլոս Վիլյամսը»: Բանաստեղծ Արամ Մամիկոնյանը բժիշկ հոգեբույժ է, աշխատում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Ձեզ կհետաքրքրի նաևՓողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում | ֆոտոշարքԳրողներն ու գրամեքենան | ֆոտոշարքԼոգարանի դռնից ներս | ֆոտոշարքֆոտոշարք ատրճանակով
No Comments