Աշխատանք ոչ գրասեղանի շուրջ | Ֆոտոշարք

Աշխատանք ոչ գրասեղանի շուրջ Ֆոտոշարք


Արձակագիր Թոմ Վուլֆին անվանում են «Ամերիկայի ամենահայտնի լրագրող», թերևս պարզ է, թե ինչու:
Արձակագիր Արտավազդ Եղիազարյանը «Երևան» քաղաքային ամսագրի գլխավոր խմբագիրն է:
Գաբրիել Գարսիա Մարկեսն իբրև լրագրող սկսել է աշխատել դեռևս ուսանելու տարիներից, երբ սովորում էր Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
Արձակագիր Արամ Պաչյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, աշխատել է որպես քննիչ, այնուհետև՝ լրագրող «Հրապարակ» օրաթերթում:
Արձակագիր Ջոն Սթայնբեքն աշխատում էր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը «Barev Armenia» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենն է:
Բանաստեղծ Վիլյամ Կառլոս Վիլյամը բժիշկ էր, երկար տարիներ աշխատել է մանկաբույժ Սբ. Մարիի հիվանդանոցում: Նրա մահվանից հետո հիվանդանոցում փակցվեց մի հուշատախտակ, որի վրա գրված էր. «Մենք անցնում ենք այն հիվանդասենյակներով, որտեղով անցել է Վիլյամ Կառլոս Վիլյամսը»:
Բանաստեղծ Արամ Մամիկոնյանը բժիշկ հոգեբույժ է, աշխատում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:
No Comments

Post A Comment