ԽՈՐՀՈւՐԴ ՈՐԴՈւՍ Երբեք չհավատաս սպիտակ մարդուն, Երբեք չսպանես հրեայի, Երբեք պայմանագիր չստորագրես, Երբեք նստարան չվարձակալես: Չզորակոչվես բանակ, Չամուսնանաս շատ կանանց հետ, Ոչ էլ ամսագրերի համար գրիր, Էդ պզուկներդ էլ չքորես: Նստելուց առաջ տակդ միշտ թուղթ փռիր, Պատերազմներին չհավատաս, Մաքրասեր ու կոկիկ եղիր, Բոզի հետչամուսնանաս երբեք, Զրպարտողին չվճարես, Օրինապահ չլինես, Հրատարակչին չհավատաս, Այլապես, տղաս, կմնաս քնած ծղոտին: Բոլոր ընկերներդ կլքեն քեզ, Բոլոր ընկերներդ կմեռնեն, Եվ ուրեմն պարզ ու լիարժեք կյանքով ապրիր Ու միացիր նրանց վերևում: ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ Միակ մարդը, ում երբևէ սիրել էի, Ասաց՝ մնաս բարով Ու գնաց հեռու: Արևոտ մի օր Փիքըրդիում նա սպանվեց: ՄԵՌԱԾ ԼԱՎ ՏՂԵՐՔԻՆ Ծծեցին մեզ նրանք՝ Թագավորն ու երկիրը, Տեր Աստված, Մնացածը՝ Հայրենասիրություն, Ժողովրդավարություն, Պատիվ, Բառեր ու բառակապակցություններ են : Նրանք կա՛մ շինում էին մեզ, կա՛մ սպանում: ՊՈԵԶԻԱ Այնպես որ հիմա՝ Կորցնելով անցած երեք գիշերները Եվ ընդունելով ետ նրանց այսօր Կաթկթող ու մութ անտառների մեջ… ՎԱԼԵՆՏԻՆ Թե դու չդառնաս իմ Վալենտինը, Ես կկախվեմ քո տոնածառից: ՄՈՆՊԱՌՆԱՍ Հայտնի մարդկանցից գոնե մեկի ինքնասպանության փորձն Էս թաղամասում Հաջող ելք չունեցավ. բոլորն անհաջող փորձեր էին: Չինացի տղան սպանեց իրեն ու մեռավ: (Նրան դեռ նամակներ են գրում, ու դրանք շարվում են փոստատուփի մեջ) Նորվեգացին ինքնասպան եղավ ու մեռավ: (Ոչ ոք չհասկացավ, թե ուր անհետացավ մյուս նորվեգացին) Մահացած մի մոդելի գտան՝ Անկողնում մենակ պառկած և ըստ երևույթին՝ մահացել էր վաղուց: (Դռնապանին դա շատ անհանգստացրեց) Քաղցր ձիթայուղ, սպիտակուց ձվի, մանանեխ ու ջուր, օճառափոշի Եվ ստամոքսի լվացում. ահա այս ամենն է փրկում հայտնի մարդկանց: Ամեն կեսօր հայտնի ինչ-որ մարդ հայտնաբերվում է սրճարանում: ՏԱՐԻՔՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈւՄ Տարիքը պահանջում էր, որ մենք երգեինք, Բայց մեր լեզուն կտրեցին: Տարիքը պահանջում էր, որ հոսեինք ազատ, Բայց մեզ խցկեցին խցանների տակ: Տարիքը պահանջում էր, որ մենք պարեինք, Բայց մեզ հագցրեցին երկաթե տաբատներ: Ու ամենավերջում տարիքի ձեռքի մեջ Քաքի մի տեսակ կար, ինչն էլ պահանջվում էր: ՎԵՐՋԻՎԵՐՋՈ Նա փորձեց դուրս թքել ճշմարտությունը, Սկզբում բերանը չոր էր, Հետո բերնի ջրերը գնացին, ու վերջում թքախառը Ճշմարտությունը ծորաց կզակին: Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments