Լաուրա Պերգոլիցի | Laura Pergolizzi | LP


Լաուրա Պերգոլիցի | ծնվ. 1981թ., ԱՄՆ

Կորցնելով

Մի օր, երբ մեծանաս մի քիչ, դառնաս ավելի պարզ, խելքի գաս,
կհասկանա՞ս՝ ինչի միջով անցանք, որ դառնանք էն, ինչ ենք

մոխիրների միջով, վայրիվերումների ու քնքշության
և թախծելով օրերի համար, որ չպարտվեցինք
շատ տարիներ առաջ…
ու լավ գիտես՝
ամեն ինչ իջնում է վար, ծխիր, թե ունես

Ես ընդամենը մի բան էի ուզում – քեզ

Ես դրախտ չեմ գնա երբեք, որովհետև ճամփան չգիտեմ
արի բաժակ բարձրացնենք
այն բոլոր բաների համար, որ կորցրեցի քո պատճառով
հասկանո՞ւմ ես գոնե

բայց կարող էիր ախր կտրտել պարաններն ինձ կապող
դու կարող էիր ազատել ինձ, սիրելիս
այն ամենից հետո, ինչ արեցի քեզ համար
և ինչ կորցրեցի
քո պատճառով
հասկանո՞ւմ ես

Կուզեի խաբկանքներդ տեսնես
և հասկանալ սպասումների շարանը՝ քո գլխում

գրկիր ինձ, ասես համբերությունդ չես կորցրել երբեք ու դեռ սպասում ես ինձ
ասա, որ ինձ սիրում ես ավելի շատ, քան կարող էիր ատել բոլոր հնարավոր ժամանակներում
ասա, որ իմն ես

այն ամենից հետո, ինչ արեցի քեզ համար
և ինչ կորցրեցի
քո պատճառով
հասկանո՞ւմ ես

ու լավ գիտես՝
ամեն ինչ իջնում է վար, ծխիր, թե ունես

Ես ընդամենը մի բան էի ուզում – քեզ

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment