Փոքրիկ առնետն անցավ երկաթե ճաղերի միջով հետո հետ եկավ ու կանգնեց պատուհանի ծայրին հետևում էին նրան պատերի ծեփերը արյունով լիքը մոծակներն էինք հետևում նրան իսկ նա ընդամենը լուսին էր գծում երկնքում որ նետում էր իր ստվերը արծաթ գեղեցիկ թռիչքի պես
կեսգիշերին առնետն այդ ազնվական չէր ուտում չէր խմում և ոչ էլ ատամ էր սրում խորամանկ պսպղացնելով աչքերը պլշած թափառում էր լուսնալույսի միջով
No Comments