225 օր խոտի տակ, ու ահա դու ավելին գիտես, քան ես: նրանք երկար արյունդ քաշեցին, դու հիմա չոր փայտիկ ես կողովի մեջ: ամեն ինչ էդպես է լինում, հա՞: այս սենյակում սիրո ժամերը դեռ ստվերներ են գցում:
դու գնացիր ու քեզ հետ տարար ամեն ինչ: ես ծունկի եմ իջնում գիշերները մինչև որ գալիս են վագրերը ու սպառնում ինձ ոչնչացնել:
այն, ինչ դու էիր, էլ չի լինի: վագրերը ինձ գտան, ու ինձ լրիվ մեկ է:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
For Jane
225 days under grass and you know more than I. they have long taken your blood, you are a dry stick in a basket. is this how it works? in this room the hours of love still make shadows.
when you left you took almost everything. I kneel in the nights before tigers that will not let me be.
what you were will not happen again. the tigers have found me and I do not care.
No Comments