Ստրայք | Strike | սերիալ

Ստրայք | Strike | սերիալ

[սցենարը՝ ըստ Ջոան Ռոլինգի վիպաշարի, 2017թ., Անգլիա, սերիայի տևողությունը՝ 60ր.]

Երբ փոթերյան արկածները գրավեցին ամբողջ մոլորակը, Ջոան Ռոուլինգը որոշեց իր ուժերը փորձել նոր ժանրում, բոլորին հայտնի անունը դրեց մի կողմ ու ներկայացավ Ռոբերթ Գոլբրեյթ կեղծանվամբ:

Այսպես ծնվեց արտասովոր անունով մասնավոր խուզարկու Քորմորան Ստրայքը: Շոտլանդացի աժդահայի մասին պատմող դետեկտիվ վիպաշարն այնպիսի  արագությամբ երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց, որ  ԲիԲիՍի հեռուստալիքը վերածեց դրանք հեռուստասերիալի:  Արդեն կարել է դիտել «Կկվի կանչը», «Շերամորդը», «Չարին ծառայելիս» և «Մահացու ճերմակությունը» սեզոնները:  Շուտով կներկայացվի նաև հինգերորդ հատորի էկրանավորումը: Ռոուլինգը խոստացել է՝ Ստրայքի արկածները դեռ երկար են շարունակվելու:  Եվ չպետք է մոռանալ, որ խուզարկուական գործակալությանը միացել է նաև հմայիչ Ռոբին Էլաքոթը. բոլորը սպասում են գլխավոր հերոսների համբույրին, որը ոչ պակաս կարևոր է, քան չբացահայտված սպանությունները, ընտանեկան գաղտնիքներն ու նենգ դավադրությունները:

Դիտել՝ այստեղ

No Comments

Post A Comment