Պաբլո Ներուդա | 1904-1973թթ., Չիլի 14-րդ բանաստեղծություն Ամեն օր խաղում ես տիեզերքի լույսի հետ: Նրբանուրբ այցելու, դու եկար ծաղիկների միջով ու ջրիև ավելին ես, քան այս գլուխը սպիտակ, որ բռնում եմ ամուրծաղկեփնջի պես իմ ձեռքերով ամեն օր: Քեզ սիրեցի, ինչպես ոչ ոքի:Թույլ տուր տարածել քեզ ծաղկաթերթերի մեջ դեղին:Հիմա ո՞վ է գրում անունդ ծխահար նամակներում հարավի աստղերի մեջ,Ա՜խ, թույլ տուր քեզ հիշել այնպիսին, ինչպիսին որ էիր քո գոյից էլ առաջ: Ու հանկարծ ոռնում է քամին ու թակում պատուհանս փակ:Մութ ձկների ստվերներ են այս ցանցկեն երկնքում:վաղ թե ուշ այստեղ կգան քամիները բոլոր, բոլոր հնարավոր տեղերից, ու անձրևը կմերկանա: Փախչում են թռչունները, թևում հեռու:Քամին: Քամին:Ես կարող եմ մրցել միայն մարդու հետ:Փոթորիկը օդ թռցրեց տերևները մութ ու խորտակեց նավակները բոլոր, որ դեռ անցյալ գիշեր կապված էին երկնքին:...

Ջինըն Վըրլի  Պոետ: Ապրում է Նյու Յորքում: Հարցազրույցներից մեկում խոսում է իր թևերի դաջվածքների մասին, պարզվում է՝ իր սիրած պոետների տողերն են: Ահավասիկ, մի մասը՝Ես ես-երի քաղաք եմ: (Մարթի ՄքՔոնըլ)Մեր բերանները գերեզմանատներ են: (Էբընի Հոգան)Երրորդ ձայնը ճիչն է: (Ռոբին Դեվիդսըն)Փորձել պահել լուսնին, որովհետև այն միակն...

Սիլվիա Փլաթ | 1932-1963թթ., Անգլիա Չբեր կինը Սնամեջ, ինչպես արձագանքը չնչին ոտնաձայնի,թանգարան, ուր չկան արձաններ ու սյուներ, կամարներ, սրահներ բոլորակ:Իմ բակում մի շատրվան է թռչում վեր ու վար՝ սուզվելով ինքն իր մեջ՝սրտով՝ միանձնուհի, աչքով՝ կույր, աշխարհի հանդեպ: Մարմարե շուշաններ,որ արտաշնչում են գունատությունը, ինչպես բույր: Ես...

Էնն Սեքսթըն | 1928-1974թթ. ԱՄՆ Սիլվիայի մահըՍիլվիա Փլաթի համար Օ, Սիլվիա, Սիլվիա,մեռած արկղի հետ՝ մեջը քար ու գդալերկու երեխայի՝ երկնաքար երկութափառումդ կորցրած խաղասենյակում պուճուր,բերանդ՝ թղթի մեջ,գերաններին տանիքի, համր աղոթքում(Սիլվիա, ՍիլվիաՈւ՞ր գնացիրկարտոֆիլի բերքատվությանու մեղուներին ճիշտ պահելու մասինԴևոնշիրից գրած այն նամակից հետո) ինչի՞ն հենվեցիրչէ, ո՞նց գնացիր, պառկեցիր ներսում:Գող…դու...

Լաուրա Պերգոլիցի | ծնվ. 1981թ., ԱՄՆ Կորցնելով Մի օր, երբ մեծանաս մի քիչ, դառնաս ավելի պարզ, խելքի գաս,կհասկանա՞ս՝ ինչի միջով անցանք, որ դառնանք էն, ինչ ենք մոխիրների միջով, վայրիվերումների ու քնքշությանև թախծելով օրերի համար, որ չպարտվեցինքշատ տարիներ առաջ…ու լավ գիտես՝ամեն ինչ իջնում է վար, ծխիր,...

Քուփ | 1995-2011թթ., Շվեդիա Կղզու բլյուզը Բարև, իմ սեր,գնալով ցրտում է այս կղզում,ես տխուր եմ, մենակ,և այնքան տխուր իմ մենության մեջ:Ճիշտ էր միայն այն,որ շատ էինք ջահել,ու հիմա ես փնտրում եմ քեզկամ ինչ-որ մեկին՝ նման քեզ: Ասացինք հաջողությունժպիտները դեմքին,և հիմա մենակ ես դու,և այնքան մենակ...

Չարլզ Բուքովսկի | 1920-1994թթ., ԱՄՆ Նվիրվում է Ջեյն Քունի Բեյքերին՝ մահացած 22 – 01 – 1962թ. և ահա դու գնացիրթողնելով ինձ այստեղ՝պատռված լուսամփոփով սենյակում,և հնչում է Զիգֆրիդի հովվերգությունը կարմիր փոքրիկ ռադիոյից:և դու լքեցիր ինձ այնքան արագ,հանկարծակի, ոնց որ եկել էիր,ու երբ ես մաքրում էի դեմքդ...

Հերման Հեսսե | 1877-1962թթ., Գերմանիա ԱՌԱՆՑ ՔԵԶ Ինձ է նայում բարձսՏապանաքարի պես դատարկ այս գիշերվա միջից.Մտքովս չէր անցնում, որ այսչափ դառն էՄեն-մենակ լինելը,Ու որ պետք է քնել քո մազերից հեռու: Ես հիմա պառկած եմ մենակության մեջ իմ լուռ տանը,Կախված լամպը մերկանում է Եվ նրբորեն ձգում ձեռքերը...

Ֆրանց Կաֆկա | 1883-1924թթ., Ավստրիա Ես վանդակ եմ, ով թռչուն է փնտրում: Գիրքը պետք է լինի կացին` մեր ներսի սառցակալած ծովը ջարդելու համար: Ես շղթայված եմ, ձեռք մի տվեք իմ շղթաներին: Սեր է այն, երբ դու դանակի պես խրվում ես իմ մեջ:   Ես գրում...