Հենրիկ Էդոյան | ծնվ. 1940թ., Հայաստան  ԱՅԼ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐԻ ՄԻՋԵՎ ՊՈԵԶԻԱՆ փողոցը չէ,այլ փողոցով անցնողմարդը միայնակ,ձեռքերը գրպաներում,պոեզիան ծառը չէ,այլ թռչունը` ծառիճյուղերում ապրող,պոեզիան դեմքը չէ,այլ դեմքի վրայովստվերը սահող,պոեզիան երկինքը չէ,այլ ամպը` երկնքում,պոեզիան բառը չէ,այլ լռությունըբառերի միջև,կապը անծանոթերկու անցորդների,որ գուցե այլևսչեն տեսնի իրար: 1991թ. ՍԵՐ- 1987 ԱՅԼԵՎՍ...

Հենրիկ Էդոյան  ծնվ. 1940թ., Հայաստան Փողոցի բաժանվող մասում բանաստեղծություններ «Ապոլլոն» հրատարակչություն Երևան, 2006թ. ՍՈՍԿ ՄԻ ԲԱՌ Բանաստեղծն ասում էր- «Տվեք ինձ մի բառ և ես աշխարհը կշրջեմ ոտից գլուխ»: Սոսկ մի բառ` թաքնված բոլոր բառերի մեջ: ԱՐՎԵՍՏԸ ՄԵՌԱԾ Է, ՔԱՂԱՔԸ` ՍՍԿՎԱԾ Գեղեցկությունն ընկավ ինչպես ժամացույցի...

Արտ գրակ                                                ԱԱբբաս ՔիառոսթամիԱթհարվավեդաԱլեխանդրա ՊիսարնիկԱլեքսանդր ՑիպկինԱլեն ԳինսբերգԱլիռեզա ԼաբեշԱհմադ ՇամլուԱմերիգո ՅաննակոնեԱնիզ ԿոլցԱնդրեյ ՏարկովսկիԱնտոն ՉեխովԱրամ ՍարոյանԱրթյուր Ռեմբո ԲԲեթ ՀարթԲիժան ԷլահիԲիլլի ՔոլինզԲորիս Վիան ԳԳաբրիել Գարսիա ՄարկեսԳերթրուդ...

Հին եգիպտական պոեզիա ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ  Քո սերը սուզվեց մարմնիս ու արյանս մեջ,խառնվեց նրանց հետ, ինչպես գինին ջրի,ինչպես թուրինջը քաղցր համեմունքի,կամ ինչպես կաթը ոսկեգույն մեղրի հետ: Օ՜, ե՛կ քրոջդ մոտ,ինչպես թռչող ձին` դեպի մրցադաշտ,ինչպես ցուլը` դեպիմսուրը վազող: Քո սերը պարգև է երկնային,ծղոտը հրդեհող կրակ,թռիչքի պահին...

Էզրա Փաունդ | 1885-1972թթ. ԱՄՆ ՀՅՈւ ՍԵԼՎԻՆ ՄՈԲԸՐԼԻ(Շփումներ և կյանք) 4Սրանք կռվեցին, համենայն դեպս,ոմանք` հավատով,pro domo*, համենայն դեպս,Ոմանց արյունն է եռում,ոմանք հանուն արկածի կռվեցին,ոմանք` թուլության վախից,ոմանք` մտացածին սիրուց առ սպանդհետո սովորեցին…սարսափով սովորեցին սեր առ սպանդ. Ոմանք զոհվեցին, pro patria,ոչ ”dulce”, ոչ ”et decor”…** Դժոխքում մինչև...

Աթհարվավեդա | հին հնդկական պոեզիա ԱՐՆԱՀՈՍՈւԹՅԱՆ ԴԵՄ Գնում են կանայք,երակները – կարմիր հագուստների մեջ:Ինչպես անեղբայր քույրեր,թող կանգ առնեն նրանք կոտրված փայլով:Կանգ առ, ներքևինը: Կանգ առ, վերևինը,և դու, միջինը, կանգ առ:Երբ կանգ է առնում ամենակրտսերը,կանգ կառնի նաև մեծ անոթն արյան: Հարյուր անոթից,հազար երակիցահա կանգ առան այս...

  Հին եգիպտական պոեզիա Պոետների Փառաբանությունը Իմաստուն պոետներ,աստվածային ժառանգների ժամանակներից,ապագան կռահող,նրանց անուններն ընդմիշտ կմնան,նրանք հեռացել են իրենց կյանքն ավարտած,մոռացվել են նրանց մերձավորները: Նրանք չեն կառուցել պղնձե բուրգեր,ոչ էլ բրոնզե դամբարաններ,չեն թողել ժառանգներ իրենցից հետո,իրենց անունը պահող երեխաներ,նրանց ժառանգությունը գրվածքների մեջ է,նրանց շուրթերից ելած խրատների մեջ:...