03 Sep Ուիսթեն Հյու Օդեն | Wystan Hugh Auden
Ուիսթեն Հյու Օդեն | 1907-1973թթ. Անգլիա
Թաղման բլյուզ
Կանգնեցրեք բոլոր ժամացույցները, հեռախոսներն անջատեք,
շան հաչոցը կտրող հյութեղ ոսկոր նետեք:
Դաշնամուրներ, լռեք, և դուք էլ, թմբուկներ:
Դագաղը հանեք, թող առաջանան ողբասաց կանայք:
Թող սավառնակը տխուր մի շրջան երկնքում գծի՝
խզբզելով լուրը՝ ՆԱ ՄԵՌԱՎ:
Սգո ժապավեն ամրացրեք սպիտակ աղավնիներին:
Ճանապարհային ոստիկանները
թող կրեն բամբակե սև ձեռնոց:
Նա իմ հյուսիսն էր, իմ հարավն էր նա, իմ արևելքն էր, արևմուտքը իմ,
աշխատանքային շաբաթն էր նա իմ և իմ հանգստյան կիրակին,
իմ կեսօրն էր նա, կեսգիշերը իմ,
զրույցս, երգս:
Ես կարծում էի միամտորեն՝ սերը վերջ չունի: Սխալվում էի ես:
Էլ ինձ աստղեր պետք չեն, հանգցրեք դրանց:
Փաթեթավորեք լուսնին, արևին
ապամոնտաժել:
Դուրս թափեք ջուրը օվկիանոսների, անտառներն ավլեք,
զի ոչ մի լավ բան էլ իմաստ չունի:
1938թ.
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Բենջամին Բրիթենը «Թաղման բլյուզի» հիման վրա գրել է երաժշտություն
No Comments