Արցախյան խաղիկներ
***
Գարունը գա, բարո՜վ գա,
Քույրերով գա, մորո՜վ գա,
Նշան բերող էն տղան
Ոսկի պետք չէ, սիրո՜վ գա:
***
Սալամնը ջուխտ ա դառնում,
Բուն ա շինում՝ օխտ ա դառնում,
Յա՛ր, քո սերն ու կարոտը
Թանաք ու թուղթ ա դառնում:
***
Ծառ մի ունեմ ծիրանի,
Քամին թեր-թեր կտանի,
Երեսս երեսիդ դնեմ՝
Քունս հապա կտանի՞:
***
Հի՞նչ կընի՝ ափ զափու քյնի,
Թորքեն փիսը տափու քյնի,
Թորքեն գառին ծափ տա,
Հայի տղան պար կյա:
***
Ծոցիկդ առտվան նման՝
Լույսերի խաղիկն է վրան,
Ծոցիկեդ թող ծաղիկ փնջեմ,
Առտվան շաղիկը վրան:
***
Չոլումը փուռ ես դրել.
Կյոտումդ նուռ ես դրել,
Չոլում քնացող տղա,
Գդակդ ծուռ ես դրել՞
***
Սիրալ ըմ սերին յրա,
Էն պեցուր սարին յրա,
Սիրածես պեց չըմ թողել,
Ըստուծեն սերն ա յրա:
***
Կսիրիմ տաք ըշունքեն,
Հավան ըմ աչք ու ունքեն,
Կռացավ թա ճուր խմե՝
Քյաքյուլն ընգավ թիկունքեն:
***
Չը՛մ, չը՛մ, կարել չը՛մ,
Կապ տված ըմ, կարել չըմ,
Հեռե տեղ մին յար օնիմ,
Պաչ տված ըմ, կարել չըմ:
***
Վեխճարս ըրէ էն հղեն,
Մննաթ ըրե շենին ըղեն.
Աստուծ-աշխարք կսիրիք,
Ինձ տվեք ի՛նձ սիրող տղեն:
***
Ի մար խնեցեն հարալ ա,
Եղեն կեսը հալալ ա,
Քյաքյլիգ-պոչլիգ էն տղան
Օշս-խելքս տարալ ա:
No Comments