Խոշոր հաշվով խլությունը լավ ուսումնասիրված չէ: Օրինակ՝ կա տարածված թյուրըմբռնում, թե խուլ մարդիկ ապրում են լռության աշխարհում: Բայց որպեսզի հնարավոր լինի հասկանալ խլությունը, նախ պետք է հասկանալ ձայների աշխարհը:
Լսելը մասնագիտացված կաղապարն է հպումի: Ձայնը օդի տատանումն է, որ որսում է ականջն ու վերածում էլեկտրական ազդակների, ինչն էլ հետո մեկնաբանվում է մեր ուղեղի կողմից: Դա կարող է անել ինչպես լսողությունը, այնպես էլ հպումը: Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ճանապարհին, ու շատ մեծ բեռնատար է անցնում: Դուք կզգա՞ք, թե՞ կլսեք: Երկուսն էլ:
Խլությունը չի նշանակում, որ դուք չեք կարող լսել, պարզապես ձեր ականջների հետ ինչ-որ բան այն չէ: Անգամ նրանք, որ լրիվ խուլ են, կարող են լսել կամ զգալ հնչյունները:
Ո՞վ կարող է պնդել, որ երբ երկու նորմալ լսող մարդ լսում են մի ձայն, ապա նրանք լսում են նույն ձայնը: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ տարբեր լսողություն ունեն: Միայն թե հնչյունային այն պատկերը, որ կառուցում է նրանց ուղեղը, նույնն է»:
1993 թվականին Էվելին Գլենին արժանացել է Բրիտանական կայսրության սպայի և 2007 թվականին Բրիտանական կայսրության ասպետական տիկին շքանշանի։ Նա բրիտանական մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է։
«Իմ լսողությունն ավելի շատ անհանգստացնում է այլ մարդկանց, քան թե ինձ,- գրում է Գլենին,- այո՛, այն որոշ անհարմարություններ առաջացնում է, բայց ընդհանուր առմամբ կյանքիս վրա չի ազդում: Ինձ համար խլությունը նույնքան անկարևոր է, որքան այն փաստը, որ ես շագանակագույն աչքերով կին եմ:
No Comments