Տղա դարձող ախչկա հեքիաթը

Տղա դարձող ախչկա հեքիաթը
հայ ժողովրդական հեքիաթ

     Ըլել ա, չի ըլել՝ մի քյասիբ մարդ, դա րեխա ունեցիլ չի, ինքը ղարիբություն գնալու ա էլել, կնիկն էլ էրկու ֆոքիս ա ըլել:
     Կնկան ասել ա. – Թե տղա ըլի, էտ ա լավ, թե ախչիկ ըլի, կգամ քի էլ կսպանեմ, ախչկան էլ:
     Ասել ա ու գնացել էտ մարդը: Կնիկը խտոր ա ընկել, բերել ախչիկ: Էտ ախչիկը մենձացել ա, դառել ա տասէրկու տարեկան, նոր հերը էկել ա: Մերը ախչկանը պահել ա, որ հերն էկել ա:
Մարդը հարցրել ա. – Ի՞նչ բերիր:
Ասել ա. – Տղա բերի, մեռավ:
Ասել ա. – Դե՛ լավ, պրծար:

     Րիգունը մթանը ախչիկը էկել ա, մորը դուս ա կանչել ու ասել, թե. – Ես գնալ կորչիլ պըտիմ, տու ծծերդ պաչեմ ու գնամ:

     Մերը ծծերը հանում ա, ախչիկը պաչում ա ու մի պտուկը կծում, պոկում, մի բանի մեջ փաթաթում, գնում տղի շոր հագնում ու փախչում:
     Շատ ա գնում, թե քիչ, աստոծ գիտի, գնում ա մի ջրի ղրաղ, տենում ա ըտի րեխեքը լեղանում են, մի պուճուր ըրեխա էլ ըտի նստած ա, րեխեքը բոթում են դրան, գցում ջուրը:
     Էդ ախչիկը էդ րեխին ջրից հանում ա ու հարցնում ա. – Ո՞ւմ տղեն էս, որդիանցի ես:
     Դա ջուղաբ տալիս չի, րեխեքն ասում են, թե. – Դա կորած րեխա ա:
     Դա մեղքանում ա, ձեռիցը բռնում ու դըբա քաղաք տանում: Ճամփին մի պառավ մարդ նստած ա ըլում, գնում ա դրան բարով տալի, ասում. – Բարի՛ րիգուն, բիձա՛:
     Ասում ա. – Ասսու՛ բարին, բալա ջա՛ն, էդ ի՞նչ րեխա ա:
     Ասում ա. – Գտել եմ, րեխեքը ջուրը գցեցին, ես ջրիցը հանեցի:
     Բիձեն ասում ա. – Շատ լավ ես արել որդի, էդ թքավորի տղեն ա, կորել ա, էտ որ գտել ես, հմի տար տուր թքավորին, որ կասի՝ ի՞նչ ես ուզում, որ քի տամ, ասա՝ էն քու Սպիտակ ձին եմ ուզում: Կասե. «Էն ի՜նչ ա, որ ուզում ես, փո՛ղ, ոսկի՛, դովլա՛թ ուզե՝ տամ»:

     Դու ասա, թե. «Չէ՛, տալիս ես՝ ձին տու, տալիս չես՝ գլուխդ սաղ ըլի»: Եփ որ կտա, էլի իմ կուշտը արի:
     Ախչիկը էտ տղին տանում ա տալի թքավորին: Թքավորը շատ ուրախանում ա, ասում ա. – Ուզե՛, ո՛րդի:
     Ախչիկն ասում ա. – Թքավորն ապրած կենա, ես քու ջանի սաղութինն եմ ուզում:
     Թքավորն ասում ա. – Էլի՞:
     Ասում ա. – Որ ուզում ես մի բան տաս, քո Սպիտակ ձին տուր:
     Ասում ա. – Սպիտակ ձին մի եռսուն մանեթ անճախ աժենա, բա՛ն ուզե՝ բա՛ն տամ:
     – Չէ՛, – ասում ա, – էտ եմ ուզում:

     Թքավորը Սպիտակ ձին տալիս ա նրան: Վեր ա ունում, գալիս են բիձու կուշտը:
     Բիձեն ասում ա. – Էդ ձին շատ հունար ունի. թքավորը գիտեր ոչ: Էս մեր հրևան թքավորը իրան մարաթի կշտին մի մենձ խանդակ ա կտրիլ տվել, ով որ ձիով թռչի դրա վըրովը, ախչիկը նրան պետք ա տա: Գնա՛, – ասում ա, – էդ ձին կթռչի, թռի՛ր. թքավորը ախչիկը քի կտա: Ինչ է որ ըտի ըլի, կգաս, ինձ կասես:

     Ախչիկը ձին նի էլավ, գնաց տեհավ, որ խանդակը լիքը ձիու ու մարդու ջանդակ ա լցված. շատերն են եկել, կարացել չեն թռչի, ընկել են խանդակը: Ախչիկը ձին ուզանգվեց, ձին թռավ, խանդակը անցավ:

     Թքավորը կանչեց, ճակատը պաչեց ու ախչկան տվուց: Օխտն օր, օխտը քշեր հրսանիք արին, կերան, խմեցին: Վրա ութ օրը թքավորի ախչիկը տեհավ, որ էդ տղեն ախչիկ ա, լաց ըլելեն գնաց մորը ըսավ. – Ձեր փեսեն ախչիկ ա:
     Թքավորն ասավ.- Ի՞նչ անեմ, ձեռովս սպանեմ՝ ափսո՜ս ա, ղրկենք անմահական ջուրը բերելու, որ ընդի դևերը նրան փչացնեն:
     Կանչեց փեսին, ասավ. – Կարա՞ս գնալ փըլան տեղիցը անմահական ջուր բերիլ:
     Ասավ. – Խի՞ չեմ կարալ:
     Ասավ. – Դե՛ գնա՛:
     Տղեն վերկացավ էկավ բիձու մոտ:
     – Բիձա՛, – ասավ, – ինձ ղրկում են անմահական ջրի:
     Ասավ. – Հա՛, գիտեմ, ղրկում են, որ գլուխդ տանեն. գնա՛, վախիլ մի: Ֆըլան տեղը մի ֆոր կա, մեջը անմահական ջուր կա, նրա պահապաննին օխտը դև են, գնա՛ ձիուդ վեր էլած: Թուրդ հանե, կտորե, ինչքան դու թրով կըկտորես, էնքան ձին կըկտորե ոտով, համա մուղայիթ կաց, ձիուցը վեր չընկնես: Որ դևերին կըկտորես, կմտնես ֆորը, ջուրը կհանես, համ դու կխմես, համ ձիուդ կխմացնես, մնացածը կածես տկի մեջ, կբերես:

     Տղեն գնաց, դևերին կտորեց, մտավ ֆորի մեջը, ջուրը հանեց, համ ինքը խմեց, համ ձիուն խմացրեց: Մնացածը ածեց տկի մեջը, եդ դառավ էկավ, տվուց թքավորին:

     Թքավորը տեհավ, որ բերել ա՝ ուրախացավ ոչ, հալա տխրեց էլ, ասավ. – Հըմի ի՞նչ անենք:
     Ասին, որ Զմրութ ղուշը մերու միջին կենում ա, ղրկեք, նրա թևերը շատ սիրուն ա, գնա բերե: Որ գնաց՝ գալ չի, Զմրութ ղուշը նրան կվերջացնի:
     Տղին կանչեց, ասավ թե. – Կարա՞ս գնաս Զմրութ ղուշի թևերը բերես:
     Ասավ. – Խի՞ չեմ կարալ:
     Ասավ. – Դե՛ գնա:
     Գնաց էլետ բիձու կուշտը:

     Ասավ. – Բիձա՛, էս հետ ղրկում են Զմրութ ղուշի թևերը բերելու:
     Ասավ. – Գնա՛, որդի, վախիլ մի՛, գնա թքավորին ասա քի մի ուղտ տա, մեկ էլ գոմշի կաշի. կաշվումը կփաթաթվիս, ձիու վրա կնստիս, ուղտն էլ հետդ կտանիս, մերու ղրաղին կկապես, դու ձին կքշես, կերթաս: Որ ղուշը սպանես, փորը ճղի պ… կուլ տուր:
Տղեն գնա՜ց, շատ թե քիչ, աստոծ գիտե, գնաց հասավ մի մենձ մերի, ուղտը կապեց մի ծառից, ինքը ձիուն նստած նի մտավ մերին:
     Ղուշը վերևից էկավ, ասավ. – Ա՛յ իսանօղլի, օձն իր պորտովը, ղուշն իր թևովը իմ մերին չի գալի, դու քանի՞ գլխանի ես, որ իմ մերին ես մտել:
     – Էկել եմ, – ասում ա, – սըտկացնեմ, թևերդ տանիմ:
Էս որ ասավ, ղուշը չարացավ, վրա քշեց: Տղեն թուրը քաշեց, ինքը մեկ կողմեն, ձին մեկել կողմեն սկսեցին ղշի հետ կռվիլը: Թրով զարկեց՝ վիզը կտրեց: Բերուց թևերը կտրատեց, փորը ճղեց, պ…. Կուլ տվեց, թևերը բարձեց ուղտին, քշեց էկավ թքավորի կուշտը: Թքավորը ավելի տխրեց: Րիգունը գնաց իրա կնգա կուշտը, կնիկը վրեն ծիծաղեց:
     – Հպարտանալ մի, որ անմահական ջուր բերիր, ղշի թևերը բերիր, ինձ հըմա ավելի լավ կըլեր, որ մի խլնքոտ տղա ըլեիր, քան թե մի ղոչաղ ախչիկ:

     Տղան ասավ. –  Բա տղա չեմ, ի՞նչ եմ: Չունքի տեհել էր, որ ղշի պ…. Կուլ տալու պես տղա էր դառել:
     Աշխարհքը տվին էտ ախչկանը: Ռավոտը ուրախ-ուրախ վազեց մոր կուշտը, ասավ. – Աչքդ լի՛ս, տղա ա դառել ձեր փեսեն:
     Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնուք ձեր մուրազին: Չարին ընդի, բարին ըստի: Աստծանե իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ աշխարհքին:



Գրի է առել Ե. Լալայանը 1915թ. օգոստոսի 10-ին, Ալավերդու շրջանի Իգահատ գյուղում:
Ասացող՝ նույն գյուղացի Դավիթ Պողոսյան-Շահվերդյան  

No Comments

Post A Comment