Բորիս Վիան | Boris Vian

Բորիս Վիան | 1920-1959թթ., Ֆրանսիա


ԴԻՆԳՈ ՎԱԼՍԸ

Հորինեցի քեզ համար
Ես մի վալս այնպիսի
Որ էլ ոչ ոք չի երգի
Ցանկացա որ մինչև վերջ
Վալսիս ընթացքում լինի
Ուտել-խմել և ահա
Արդյունքը նրա
Վալս` մի աթոռի նստած
Կարկատելիս գուլպաներ
Վալս այն ելակի տեսքով
Որ ուտում են մատներով
Վալս արծաթե թեփուկով
Նման փոքրիկ մի ձկան
Վալս թռչունների համար
Վալս նրբերշիկի համար
Վալս կղզու մեծ անտառով
Վալս երկար մի շարանով
Վալս և սրելու համար
ժանգոտ ու հին դանակներ
Վալս անձրուկի նուրբ կաշվից
Վալս կարկանդակով լյարդի
Գնանք երգենք անտառում
Վալսն այս թանձր ու ամուր
Որ կառուցենք մենք մի տուն
Վալս` կազմելու ընտիր զույդ
Վալս եղանակներով տարվա
Ես լավ տեսա սիրելիս
Որ ձանձրացար կոր վալսից
Եվ հենց իսկույն ես մի այլ
Վալս հյուսեցի քեզ համար
Որ գովքդ անեմ իմ չքնաղ
Ահա այն

Վալս թարմ սալաթի տեսքով
Նման մեծ լուրթ աչքերի
Վալս շատ երկար ու գաղտնի
Որ լաց լինենք երկուսով
Վալս մի ժիր այծի տեսքով
Որ գլորվենք մարգերով
Շրթունքներդ տուր ինձ շուտ
Որ շրթներովս համբուրեմ
Եկ, կտամ քեզ փոքրիկ սիրտս ձագուկի
Եվ մինչ լույս մենք կպարենք անդադար
Վալսն այդ դինգո
Կամրջակի վրա նավի բեռնատար
Որ մեկնում է Սանտյագո
Վալսն այդ նրբին ու քնքուշ
Այնպես ինչպես ես ու դու

Ահ, ինչ թեթև է կյանքը
Երբ քո գրկում եմ իմ սեր:

Ֆրանսերենից թարգմանեց Սլավիկ Չիլոյանը

No Comments

Post A Comment