Բիլլի Քոլինզ | ծնվ. 1941թ, ԱՄՆ
Որոշ oրեր
Օրեր կան, երբ մարդկանց նստեցնում եմ սեղանի մոտ ամենքին իր տեղում
ծնկները ծալում եմ
և հնարավորության դեպքում
ոտքերն ամրացնում եմ փայտե նիհարիկ աթոռներին
Մի ամբողջ օր նայում են իրար
տղամարդը` շագանակագույն կոստյումով,
կապույտ շրջազգեստով կինը
կատարելապես անշարժ և որքան հրաշալի են նրանք իրենց պահում
Բայց ուրիշ օրեր են լինում, երբ ես մեկն եմ,
ով բարձրանում է կողոսկրերի վրա
հետո իջնում տիկնիկատան ճաշասենյակ
և նստում մյուսների հետ երկար սեղանի շուրջ
Ծիծաղելի է անչափ
բայց դուք ոնց կվերաբերվեիք դրան
եթե պատրաստվեիք անցնել մի օրվանից մյուսը`
չիմանալով երբեք
ֆռֆռալով ինչպես անհոգ աստված
քսելով ուսերդ ամպերին
կամ նստած պաստառի տակ
նայելով դեմ դիմացդ քո պստլիկ պլաստմասսայե դեմքով
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Blognews
Posted at 08:14h, 30 MarchՁեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
հասմիկ սիմոնյան
Posted at 09:30h, 30 Marchպայմանավորվել էինք, որ կիսատ եք նյութերը տեղադրելու, էս ինչ ձև ա?