Ասա կատվիդ անունը, ասեմ՝ ով ես դու | ֆոտոշարք

Ասա կատվիդ անունը, ասեմ՝ ով ես դու | ֆոտոշարք

«Գարուն» ամսագրի խմբագրությունում սովորական աշխատանքային օր էր, հանկարծ ներս մտավ Սլավիկ Չիլոյանը, խմած էր, գրկել էր փողոցի մի քնձռոտ կատու, – հիշում է գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, – թե` այս կատվին բերել եմ, որ աշխատանքի ընդունեք. սոված է ու անտեր, մեղք է, գործ տվեք, թող աշխատի ու ապրի: Ծիծաղեցինք, իր համար չէր անհանգստանում, ուր աշխատանք չունի, մտահոգվում էր այդ անպաշտպան կատվի համար…

Հուսիկ Արա | Բոհեմի տղան

Ալբեր Կամյուն ու իր «Օտար» (“Stranger”) անունով կատուն

 

Ժակ Դերիդան ու իր «Logos» կատուն

 

Բեռնարդ Շոուն և իր «Պիգմալիոն» կատուն

 

Ժան Կոկտոն ու իր պաշտելի Քարունը, ում նա անվանում էր բոլոր կատուների թագավոր և որին անգամ գիրք է ձոնել:

 

Ժան Պոլ Սարտրն ու Ոչինչը (“Nothing”)

 

Միշել Ֆուկոն ու իր «Խելահեղություն» (“Insanity”) կատուն

 

Հերման Հեսսեն ու իր Նարցիսը

 

Ֆրանսուազ Սագանն ու իր «Բրամս» կատուն

 

Հարուկի Մուրակամին ու իր «Կաֆկա» կատուն

 

Չերչիլն ու իր «Մարմելադը»

 

Խորխե Լուիս Բորխեսն ու Ալեֆը

 

Դորիս Լեսինգն ու իր «Սև Մադոննան»

 

Լուի Ֆերդինանդ Սելինն ու իր «Mea Culpa»-ն

 

Թրումեն Կապոտեն ու իր Թիֆընին

2 Comments
  • George
    Posted at 10:26h, 26 January Reply

    Լավ պոստ էր: Սարտրը դեմք ա լրիվ:)

  • Anonymous
    Posted at 05:56h, 13 March Reply

    Կարծում եմ ամենալավը Չերչիլի «Մարմելադն» էր…առանց լրացուցիչ «խելոքությունների», պարզ ու քնքուշ…երևի իսկապես սիրում էր կատվին…

Post A Comment