Մերիլին Մոնրո | 1926-1962թթ., ԱՄՆ
1
Ես թողեցի հեռվում տունս՝ շինած կոպիտ գերաններից, կանաչ
և բազմոցը՝ կապույտ թավիշ,
ու երազում անընդհատ ես շրջվում եմ դեպի ետ
ու տեսնում, որ աճել են նորից
դռան ձախ կողմում
թփերը՝
մուգ ու փայլուն:
պու-չո՜ւկ-չո՜ւկ
ոտքով իջնում ենք ցած
այդպես մի ժամանակ հեռվում
իմ տիկնիկի վագոնն էր
հաղթահարում ճամփաներ՝ կրկնելով քթի տակ՝
մենք գնալու ենք հեռուն:
2
Մի՛ լա, տիկնիկս,
մի՛ լա,
կգրկեմ քեզ, կօրորեմ, որ քնես,
նանիկ քեզ կասեմ, կձևացնեմ ինձ
իբր ես մայրիկն եմ քո, որ մեռավ:
3
Օգնություն, օգնեք,
օգնեք ինձ, ես զգում եմ, որ կյանքը մոտ է անչափ
հիմա, երբ ամեն ինչ, ինչ կուզեի, մեռնում է դանդաղ:
Լացկան ուռի
Ես կանգնել էի քո ոտքերի մոտ,
ու դու հանկարծ ծաղկեցիր,
իսկ վերջում ինձ գրկել էիր ամուր ու բաց չէիր թողնում,
ու երբ քամի բարձրացավ երկրագնդի վրա,
ու երբ ավազ բարձրացան ու հողմեր,
դու ինձ ամուր, շատ ամուր էիր գրկել ու բաց չէիր թողնում:
*
Օ, ժամանակ,
բարի եղիր
օգնել այս հոգնած արարածին
մոռանալու այն, ինչ անչափ տխուր է հիշելը:
Ազատագրիր մենակությունն իմ:
Ճկունությունն ու թեթևը տուր մտքերիս,
մինչ նրանք կխժռեն
մարմինը
իմ:
*
Ես կարող էի քեզ սիրել և նույնիսկ ասեցի քեզ
դրա մասին,
Բայց դու շրջվեցիր ու հեռացար,
Երբ ետ եկար, ուշ էր շատ,
և սերը բառ էր մոռացված:
Հիշեցի՞ր:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments