20 Apr Քուփ | Koop
Քուփ | 1995-2011թթ., Շվեդիա
Կղզու բլյուզը
Բարև, իմ սեր,
գնալով ցրտում է այս կղզում,
ես տխուր եմ, մենակ,
և այնքան տխուր իմ մենության մեջ:
Ճիշտ էր միայն այն,
որ շատ էինք ջահել,
ու հիմա ես փնտրում եմ քեզ
կամ ինչ-որ մեկին՝ նման քեզ:
Ասացինք հաջողություն
ժպիտները դեմքին,
և հիմա մենակ ես դու,
և այնքան մենակ քո մենությամբ:
Ճիշտ էր միայն այն,
որ շատ էինք ջահել,
ու հիմա դու ինձ ես փնտրում
կամ ինչ-որ մեկին՝ նման ինձ:
նա նա նա նա
Բարև, իմ սեր,
գնալով ցրտում է այս կղզում,
ես տխուր եմ, մենակ,
և տխուր իմ մենության մեջ:
Ճիշտ էր միայն այն,
որ շատ էինք ջահել,
ու հիմա ես փնտրում եմ քեզ
կամ ինչ-որ մեկին՝ նման քեզ:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments