01 Apr Լոլիտա. շապիկի աղջկա պատմությունը | գրքի դիզայն
Posted at 12:23h
in Lolita - The Story of a Cover Girl: Vladimir Nabokov's Novel in Art and Design, դիզայն, Լոլիտա, Վլադիմիր Նաբոկով
0 Comments
Լոլիտա. շապիկի աղջկա պատմությունը | գրքի դիզայն
Նյու-Յորքում լույս է տեսել մի գիրք՝ «Լոլիտա. շապիկի աղջկա պատմությունը. Վլադիմիր Նաբոկովի վեպը արվեստում և դիզայնում» (Lolita – The Story of a Cover Girl: Vladimir Nabokov’s Novel in Art and Design):
Ամբողջ աշխարհի դիզայներներն ու նկարիչները ներկայացրել են հայտնի վեպի շապիկի իրենց պատկերացրած տարբերակը: Ամեն ինչ սկսվեց մրցույթից, որ հայտարարեց ճարտարապետ Ջոն Բերտրամը: 105 մասնակից 34 երկրից և 155 հայտ: Արդյունքում Բերտրամը որոշեց կազմել մի գիրք՝ կազմված միայն շապիկներից: Գիրքը ներառեց 185 գրքի և ամսագրի շապիկ շուրջ 37 երկրից՝ տպագրված 56 տարիների ընթացքում՝ 1955թ.-ից մինչև 2011թ.:
No Comments