Ժան-Լյուկ Գոդար | Jean-Luc Godard

Ժան-Լյուկ Գոդար | ծնվ. 1930թթ., Ֆրանսիա 

Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը գնում է զենքի հանդեպ պատանիների սիրո մասին: Գանգստերականներում՝ կողոպուտի հանդեպ…, իսկ «Նոր ալիքը» սեր բերեց կինոյի հանդեպ: Տրյուֆոն, Ռիվետը, ինքս և էլի երկու-երեք հոգի սիրեցինք կինոն, նախքան կսիրեինք կանանց, փող ու պատերազմ, նախքան էլի ինչ-որ բան կսիրեինք: Ինչ վերաբերում է ինձ, ազնվորեն ասում եմ, որ կյանքն ինձ համար բացահայտեցի կինոյի շնորհիվ: Առանց սիրո ֆիլմեր չեն լինում:

Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:

Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:

Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ:

– Ո՞րն է Ձեր կյանքի գլխավոր սկզբունքը:
– Դառնալ անմահ և ապա մեռնել:

Ես կարծում եմ, որ մերժված եմ և ատելի, քանի որ հանդգնում եմ կինոյում անել այն, ինչ կյանքում չեն համարձակվում և, դրա հետ մեկտեղ, վախ չեմ զգում:

Ֆիլմ նկարելու համար քեզ ընդամենը պետք է ատրճանակ ու աղջիկ:

Ես մի ամբողջ հավերժություն անփոփոխ եմ պահում իմ կինոպլանը, որ ոչինչ չկատարվի մինչև այն աստիճան, երբ արդեն պետք է փոխել:

Ես ուզում եմ ֆիլմ նկարել պատի մասին: Նայում ես պատին և աստիճանաբար շատ բան ես սկսում տեսնել:

Երբեմն դասակարգային պայքարը մի պատկերի կռիվն է մյուսի հետ կամ մի հնչյունի և մեկ այլ հնչյունի պայքար: Ֆիլմում այդ պայքարը պատկերի ու ձայնի և ձայնի ու պատկերի պայքարն է: Ֆիլմը ձայն է, որը դիմադրում է մեկ այլ ձայնի: Հեղափոխական ձայնը դիմադրում է իմպերիալիստականին:

Պոեզիան խաղ է, որ կոչվում է «պարտվողին՝ ամեն ինչ»:

Սկզբում հունական քաղաքակրթյությունն էր: Հետո եկավ վերածնունդը: Այժմ թևակոխում ենք հետույքի դարաշրջան:

Երկիրը տխուր տեղ չի, ուղղակի մի քիչ մեծ է:

 

No Comments

Post A Comment