Ջիմի Հենդրիքս | 1942-1970թթ., ԱՄՆ
Գնամ կղզի ու լուռ լսեմ, թե ինչպես է աճում մորուքս:
Եթե դրությունը լարված ու ծանր է, կոչեք ինձ հելիում՝ մարդու իմացած ամենաթեթև գազը:
Գնա ու գժվի: Գժվելը դրախտային բան է:
Ես վառեցի իմ կիթառը զոհաբերելու պես:
Մենք միշտ զոհաբերում ենք նրանց, ում
սիրում ենք:
Ես սիրում եմ իմ կիթառը:
Կյանքն ավելի արագ է, քան աչքի թարթելը:
Մոռացեք՝ ինչ եք խոսում մարդիկ, երբ պիտի մեռնեք կամ երբ պիտի սիրեք: Ուղղակի մոռացեք:
Հենց իշխանության հանդեպ սերը փոխվի սիրո իշխանության, աշխարհը կխաղաղվի:
Ես այնպիսի մարդ եմ, որ երբ իմ մեռնելու ժամանակը գա, ես կգնամ ու կմեռնեմ, ուստի հիմա, երբ ուզում եմ ապրել, թողեք, որ ապրեմ:
Հեշտ է բլյուզ նվագելը, դժվար է այն զգալը:
Ես փորձում եմ զարթնել ամեն առավոտ:
Ես ազատ եմ, որովհետև ես միշտ վազում եմ:
Անխոհեմ մի վարվեք մարդկանց սրտերի հետ, և թույլ մի տվեք, երբ անխոհեմ են վարվում ձեր սրտի հետ:
Երբ մեռնեմ, ուղղակի լսեք իմ ձայնագրությունները:
Կուզենայի, որ իմ մահվանից հետո մարդիկ նվագեին իմ երաժշտությունը, լինեին վայրի, ազատ արձակեին իրենց ներսի հրեշին ու անեին սրտների ուզածը:
Պետք է երազելու բան տաս մարդկանց:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments