Չարլի Չապլին | Charles Chaplin

 

 

Չարլի Չապլին | 1889-1977թթ., Անգլիա
 

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,

հասկացա, որ տառապանքն ու ցավը ընդամենը զգուշացնող նշաններ են,
որ ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ:
Այսօր ես գիտեմ, որ դա անխուսափելի է ու փաստ:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
հասկացա, թե ինչքան կարող եմ տխրեցնել մեկին՝ փորձելով պարտադրել իմ կրքերը,
շատ լավ իմանալով,
որ ժամանակը սխալ է ընտրված,
և այդ մարդն էլ պատրաստ չէ,
չնայած այդ մարդը ես եմ:
Այսօր ես դա անվանում եմ հարգանք:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
դադարեցի նախանձել ուրիշներին,
կարողացա տեսնել այն, ինչ շրջապատում է ինձ, ու որտեղ աճում եմ ես:
Այսօր ես դա հասունություն եմ կոչում:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
հասկացա, որ ցանկացած դեպքում
ես գտնվում եմ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին,
և ամենն, ինչ պատահում է,
ճիշտ պահի է պատահում:
Ուրեմն կարող եմ հանգիստ լինել:
Այսօր ես դա անվանում եմ ինքնավստահություն:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
դադարեցրի գողանալ իմ սեփական ժամանակը՝
ապագայի համար հսկայական ծրագրեր նախագծելով:
Այսօր ես անում եմ միայն այն,
ինչ երջանկացնում է ինձ և ուրախություն բերում:
Անում եմ, ինչ սիրում եմ, ինչից ուրախ է սիրտս,
անում եմ միայն ինձ հատուկ ձեռագրով ու սեփական ռիթմով:
Այսօր ես դա անվանում եմ պարզություն:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
ձերբազատվեցի այն ամենից, ինչ վնաս է իմ առողջությանը՝
ուտելիք, մարդիկ, իրեր ու իրավիճակներ
և այն ամենն, ինչ ինձ ցած է գլորում ու հեռացնում ինձ ինձնից:
Նախ և առաջ ես սա կոչում եմ առողջ եսասիրություն:
Իսկ այսօր նաև գիտեմ, որ այն կոչվում է սեր ինչ-որ մեկի նկատմամբ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ,

դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել:
Այդ օրվանից սկսած ես սխալվել եմ ավելի քիչ:
Ու այսօր էլ հայտնաբերեցի, որ հենց դա է համեստությունը:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
հրաժարվեցի ապրել անցյալով,
սկսեցի անհանգստանալ իմ ապագայի համար:
Հիմա ես ապրում եմ այս րոպեի համար, ուր տեղի է ունենում ամեն ինչ:
Այսօր ես ապրում եմ իմ ամեն օրը օր առ օր,
ու սա կոչվում է իրականացում:

Հենց սկսեցի ինքս ինձ սիրել,
գիտակցեցի, որ ուղեղս խանգարում է ինձ,
որ կարող եմ հիվանդանալ:
Բայց երբ այն միացավ սրտիս, դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ սրտի իմաստնություն:

Մենք այլևս կարիք չունենք վախենալու վեճերից ու առճակատումներից,
մեզ հետ կամ որևէ մեկի հետ կապված այլատեսակ խնդիրներից:
Անգամ աստղերն են բախվում իրար,
ու այդ բախումից առաջանում են նոր աշխարհներ:

Եվ այսօր ես գիտեմ,
որ հենց սա է կյանքը:

ապրիլ 16, 1959թ.

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը  

 

No Comments

Post A Comment