Ուզում եմ, որ իմանաս սրա մասին: գիտես, երբ նայում եմ լուսնին բյուրեղյա, ճյուղերին կարմիր դանդաղ աշնանը` պատուհանից այն կողմ, երբ հպվում եմ խարույկի մոխրին անշոշափ և կամ կոճղի մարմնին կնճռոտ, ամեն ինչ հիշեցնում է քեզ, կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ, հոտերը, լույսերը, մետաղները, փոքրիկ նավակներ էին` լողացող իմ կղզուց քո կղզի, ուր դու սպասում էիր ինձ:
և հիմա, երբ դու քիչ-քիչ դադարում ես ինձ սիրել, ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:
և եթե հանկարծ մոռանաս դուինձ, չփնտրես, որովհետև ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ:
և եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է, պաստառներ թռցնողքամու պես, որ կյանքիս միջով անցավ, և դու էլ մտածեցիր լքել ինձ ծովափին իմ սրտի, ուր արմատներ էի ձգել, հիշիր, որ այդ օրը այդ ժամին ես զենքերս կդնեմ ցած, ու արմատներս կգնան ուրիշ հող փնտրելու:
բայց եթե ինչ-որ մի օր ինչ-որ մի ժամի զգաս, որ ինձ համար էիր ստեղծված դաժան քաղցրությամբ, և ինչ-որ մի օր մի ծաղիկ էլ ցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու հենցինձ, օ, իմ սեր, իմ միակ, կրակը նորից կբոցկլտա իմ մեջ, իմ ներսում չի մարել ոչինչ, ոչինչ չի մոռացվել իմ ներսում, իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս, ու կլինի քո ձեռքերում, թե չլքես ձեռքերը իմ:
No Comments