Պաբլո Ներուդա | Pablo Neruda

Պաբլո Ներուդա | 1904-1973թթ., Չիլի

-1
Բայց ես քեզ չեմ սիրում, որովհետև սիրում եմ ես քեզ,

և սիրելուց հասնում եմ քեզ չսիրելուն,
և սպասելուց՝ քեզ այլևս չսպասելուն,
և ցուրտի միջով է սիրտս դեպի կրակը գնում:

Պարզապես սիրում եմ ես քեզ, քանի որ հենց քեզ եմ սիրում:
Ատելությունս խորն է սակայն, ես ատում եմ քեզ ,
իմ սիրելու չափը ճամփորդում է նորից
ու սիրում քեզ կույրի պես՝ չտեսնելով, ավաղ:

Գոնե մի լույս բացվեր այս ցուրտ հունվարի մեջ,
լույսի նվազ մի շող՝ իմ ողջ սրտի համար՝
գողը բանալու
մեծ հանդարտության…

Այս պատմության մեջ միայն ես եմ մեռնում
և մեռնում եմ, որովհետև սիրում եմ ես քեզ, ես սիրուց եմ մեռնում,
որովհետև ես եմ սերը, որովհետև կրակն եմ ես, արյունն եմ ես որովհետև:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 
 
No Comments

Post A Comment