Յոհան Սեբաստիան Բախ | Jóhann Sebástian Bach

Յոհան Սեբաստիան Բախ | 1685-1750թթ., Գերմանիա

Ի փառաբանումն ամենաբարձր մենակ Աստծո
և իմ հարևանի` նրանից սովորելու համար:
բնաբան Փոքր երգեհոնի գրքից, 1717թ.

Անչափ հեշտ է նվագել երաժշտական գործիքի վրա. ընդամենը պահանջվում է գտնել ճիշտ ստեղնը ճիշտ ժամանակին, ու գործիքն ինքն իրեն կնվագի: Մի բաժակ սուրճ բերեք, քանի չեմ վերածվել այծի: Ես շատ եմ աշխատել: եթե ինչ-որ մեկն էլ իմ չափ աշխատեր, կհասներ նույն արդյունքի, ինչ` ես: Իմ վարպետը տարօրինակ ժողովուրդն է` իր ներսի անխնամ երաժշտությամբ: Ես պարտավոր եմ լինել աշխատասեր: Ով հավասարապես ջանասեր լինի, նույնչափ էլ կհաջողի: Երաժշտությունը համաձայնեցված ներդաշնակությունն է Աստծո պատվի և հոգու թույլատրելի հրճվանքի:  Այնտեղ, որտեղ բարեպաշտ երաժշտությունն է, Աստծո ողորմած ձեռքը միշտ ներկա է:  Իմ տեսադաշտում միշտ ունեցել եմ մի նպատակ` ամենաբարի կամեցողությամբ կարգավորել եկեղեցական երաժշտությունը Աստծո պատվին:
Երաժշտության նպատակն ու արդյունքը պետք է լինեն ոչ այլ ինչ, քան Աստծո փառաբանումն ու հոգու թարմացումը: Եթե ես որոշեմ լինել հիմար, ապա կլինեմ հիմար միայն իմ սեփական կամքով:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

No Comments

Post A Comment