Տեսողական պոեզիա | visual poetry

 

Տեսողական պոեզիա | Visual poetry

Ալդո Չափարո | Չափազանց ուշ է երիտասարդ մեռնելու համար


Տեսողական պոեզիան պոեզիա է կամ արվեստ, որտեղ տեսողական համաձայնություն կա տեքստի, պատկերների ու խորհրդանիշերի միջև, ինչը շատ կարևոր է աշխատանքից փոխանցվող ազդեցության համար: Երբեմն այն կարող է հղվել` որպես կոնկրետ պոեզիա. եզրույթ, որ հակասում է տեսողական պոեզիային` միաժամանակ լինելով հոմանիշը:

Տեսողական պոեզիան խորը ազդեցություն է կրել Ֆլյուքսուսից, որը սովորաբար նկարագրվում է իբրև ինտերմեդիա:  Եթե ինտերմեդիայի նպատակն է ջնջել տարբեր լրատվամիջոցների միջև եղած տարբերությունները, ապա տեսողական պոեզիան
ջնջում է արվեստի ու տեքստի միջև եղած տարբերությունը: Մինչ կոնկրետ պոեզիան առաջվա նման ճանաչելի է որպես զուտ տպագրական նիշերից բաղկացած պոեզիա, ապա տեսողական պոեզիան շատ քիչ է հենվում տեքստին:

Մամի Թինքլըր | Փոստատուն

Տեսողական բանաստեղծությունները ներառում են`
1.տեքստ, որը, սակայն, հիմնականում տեսողական գործառույթ ունի:
2.զգալի քանակությամբ ոչ տեքստային ձևաչափի պատկերներ` լրացնող տեքստը:

Կոնկրետ պոեզիայի ու տեսողական պոեզիայի միջև մի շարք անհամաձայնություններ կան, որոնցից գերիշխող են երեք տեսակետ`
1. Տեսողական պոեզիան համանիշն է կոնկրետ պոեզիայի:
2. Տեսողական պոեզիան կոնկրետ պոեզիայի ենթախումբն է կամ տարատեսակներից մեկը:
3. Տեսողական պոեզիան վերաճել է տեսողական ֆորմայի կոնկրետ պոեզիայի տարբերությունից: Այս տեսակետը պաշտպանվում է տեսողական պոեզիայի աշխատանքների-ստեղծագործությունների կողմից, որտեղ տպագրական տարրերը կա՛մ երկրորդում են տեսողական տարրերին, կա՛մ նվազագույնի են հասնում, կա՛մ էլ որոշ դեպքերում բացակայում են աշխատանքի միջից:

Էնդրյու Թաունսենդ | Կեղծ ծառ

Րոուզ Նոլան | Անհանգստանալը լավ բան չի

Ալդո Չափարո | Ես կլինեմ քո հայելին

Յորգան Մայըր | Կապ (փորձարարական տարածություն-կառուցվածք)

Անաթոլ Նոթըք | Դու

Ջոյ Քրիսթինսըն | Թաքցրած գաղտնիքներ

 

No Comments

Post A Comment