Չարլի Չապլին | Charles Chaplin

 

Չարլի Չապլին | 1889-1977թթ., Լոնդոն

Բառերն էժան են: Ամենամեծ բանը, որ դու կարող ես ասել, «փիղ»ն է:

Եթե մենք մեզ դիտարկենք սեփական էգոյի լույսի ներքո, ապա մենք բոլորս գահընկեց միապետներ ենք:

Հուսահատությունն ազդում է թմրադեղի պես. այն պարուրում է միտքը անտարբերությամբ:

Մենք մտածում ենք շատ և շատ քիչ զգում : Ավելի շատ տեխնիկա, երբ մենք մարդու կարիք ունենք, ավելի շատ խելք, երբ մեր ուզածը հոգատարությունն է ու բարությունը:

Կատակերգության համար ինձ հարկավոր է այգի, ոստիկան և գեղեցիկ աղջիկ:

Կյանքը գեղեցիկ հրաշք է, անգամ մեդուզաները:

Եթե անընդհատ գետնին նայես, ծիածանը չես տեսնի:

Մարդու իրական դեմքը երևում է խմած ժամանակ:

Ինչո՞ւ պետք է պոեզիան իմաստ ունենա:

Ամենատխուր բանը, որ կարող եմ պատկերացնել, շքեղությանը սովորելն է:

Կինը կարող է դարձնել միլիոնատեր ցանկացած միլիարդատիրոջ:

Կյանքը կարող է դառնալ հրաշալի, եթե նրանից չվախենաք: Այն ամենը, ինչ հարկավոր է, քաջությունն է, երևակայությունն ու… մի քիչ խմոր:

Կյանքը հրաշալի կլինի, եթե մարդիկ քեզ հանգիստ թողնեն:

Դերասանները միշտ էլ մերժում են փնտրում, ու երբ մերժում չեն ստանում, մերժում են իրենք իրենց:

Ես սիրում եմ քայլել անձրևի տակ. այդպես ոչ ոք չի նկատում արցունքներս:

Իմ լավագույն ընկերը հայելին է: Այն երբեք չի ծիծաղում, երբ ես լացում եմ:

Հիմար ձևանալու համար պետք է քաջություն ունենալ:

Ես հավատում եմ, որ ծիծաղի ու արցունքների իշխանությունը կարող է հակաթույն լինել ատելության ու ահաբեկության դեմ:

Իմ շուրթերը տեղյակ չէին իմ խնդիրներից, նրանք զբաղված էին ժպտալով:

Վերջ ի վերջո շատ ավելի իրական դեպքեր ու մանրամասներ կան արվեստի գործերում, քան պատմության դասագրքերում:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 
No Comments

Post A Comment