25 Dec Նինա Սիմոն | Nina Simone
Նինա Սիմոն | 1933-2003թթ., ԱՄՆ
բարձր տեղերի թռչողներ, դուք գիտեք՝ ինչ եմ զգում ես,
արև՝ երկնքում, քեզ ծանոթ է իմ զգացածը,
սլացող քամիներ, դուք էլ եք զգում այն, ինչ՝ ես
սա մի նոր լուսաբաց է
նոր օր է
նոր կյանք
ու ես ինձ զգում եմ
հրաշալի
ձկնիկ՝ ապրող ջրերում, դու գիտես՝ ինչ եմ զգում ես,
ազատահոս առվակ, գիտես՝ ես ինչ եմ զգում,
ծառին բացված բողբոջ, դու էլ գիտես զգացածս
սա մի նոր լուսաբաց է
նոր օր է
նոր կյանք
ու ես ինձ զգում եմ
հրաշալի
հեյ, մոծակ՝ արևի տակ ճտպտան, գիտես, չէ՞, թե ինչ եմ ասում
ամենաուրախ թիթեռներ, դե դուք ինձ կհասկանաք
խաղաղ քուն՝ ավարտին օրվա
ահա թե ինչ եմ ասում ես
և հին այս աշխարհն ինչ նոր է
ինչ պինդ է ու ամուր
ի՛նձ համար
հեյ, պեծպեծիկ աստղեր, փայլելիս դուք ինձ հասկանում եք
կեչիներ, երբ բուրում եք, դուք հասկանում եք ինձ
իմն է ազատությունը,
ու ես գիտեմ՝ ինչ եմ զգում
սա մի նոր լուսաբաց է
նոր օր է
նոր կյանք
ու ես ինձ զգում եմ
հրաշալի
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Մուշեղ Յուզբաշյան
Posted at 10:13h, 24 Julyուխ