Ռեթչեդ | Ratched | սերիալ

Ռեթչեդ | Ratched | սերիալ

[սցենարը՝ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի, Նեթֆլիքս,  2020թ., ԱՄՆ, սերիայի տևողությունը՝ 54ր.]

Սերիալի գլխավոր հերոսուհին Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի բուժքույրն է՝ Ռեթչեդը, որ 1947թ. հայտնվում է հոգեբուժարանում: Նորեկին հենց առաջին հայացքից հակակրում է ավագ բուժքույրը, իսկ այ գլխավոր բժիշկը կարեկից սրտի տեր է ու հոգատար: Ռեթչեդը շողոքորթում է ու կեղծում փաստաթղթեր, սադրում է ու կիրառում բոլոր հնարավոր հնարքները միայն մեկ բանի համար. հոգեբուժարանում է գտնվում եղբայրը, որն հասցրել է մի քանի մարդ սպանել ու մահապատժի արժանանալ: Սյուժեն գրավիչ է ու կծու, երբեմն անհնար է նայել և, սակայն, չնայել չի լինում: Ռեժիսորը Ռայան Մյորֆին է, իսկ դա նշանակում է գույնի էսթետիկ հրավառություն, որից պարզապես անհնար է աչք կտրել:

Դիտել՝  այստեղ

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment