5 գրող, որ չէին պատրաստվում լինել գրող | ֆոտոշարք

5 գրող, որ չէին պատրաստվում լինել գրող | ֆոտոշարք

Աստրիդ Լինդգրենը լրագրող էր, աշխատում էր գրասենյակում՝ որպես քարտուղար, սղագրում էր տեքստեր, սրբագրում ու խմբագրում, երբևէ ոչինչ չէր գրել և ոչ էլ ցանկություն ուներ: 1941թ. աղջիկը՝ Կարինը, ծանր հիվանդանում է թոքաբորբով, և ահա Աստրիդը դստրիկին ուրախացնելու համար սկսում է պատմություններ էր հորինել, Կարինն էլ ոգևորվում է ու կերպարներին անուն դնում, ասենք՝ Երկարագուլպա Պեպի: Չորս տարի անց Լինդգրենը հրապարակում է իր առաջին գիրքը:

 


Չակ Փոլանիք
ը լրագրող էր, հազար ու մի մասնագիտություն էր փոխել, բայց գրող որոշում է դառնալ գրողական վարպետության դասընթացի այցելությունից հետո: Իսկ դասընթացին մասնակցում էր զուտ ձանձրույթից ելնելով. ուզում էր նոր մարդկանց հետ ծանոթանալ: Միայն:

Հարուկի Մուրակամին հաջողակ բիզնեսմեն էր, ուներ սեփական ջազ-բարը Տոկիոյում և առանձնապես չէր պլանավորում գրող դառնալ: Մի անգամ Մուրակամին գնում է բեյսբոլի հերթական խաղը դիտելու և հենց առաջին խաղակեսին որոշում, որ պետք է ինքը վեպ գրի: Թե ինչու հենց այդ պահին Մուրակամին որոշեց գիրք գրել, ինքն էլ չգիտի, ամեն դեպքում դեռ չի խոստովանում, բայց որոշումից մեկ տարի անց լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Լսիր քամու երգը», դե իսկ անցյալ տարի լույս տեսավ Մուրակամիի հայերեն թարգմանված առաջին գիրքը՝ «Նորվեգական անտառը»:

Քեն Քիզին իրենց նահանգի ըմբշամարտի չեմպիոնն էր: Սթենֆորդի համալսարանում սովորելուն զուգահեռ աշխատում էր զինվորական հոսպիտալում՝ որպես հոգեբույժի օգնական, նաև կամավորագրվել էր տարատեսակ հոգեմետ դեղերի՝ օրգանիզմի վրա ազդեցության փորձարկումներին: Գիշերային հերթափոխներին նա երկար-բարակ զրուցում էր պատերազմի բովով անցած հիվանդների հետ, ընդունում անծանոթ դեղահաբեր՝ ԼՍԴ, Մեսկալին ևլն, արդյունքում ծնվեց չպլանավորված մի գիրք՝ «Թռիչք կկվի բնի վրայով»:

Լուիս Քերոլը մաթեմատիկա էր դասավանդում Օքսֆորդում, գրականություն սիրում էր հեռվից. կարդալ սիրում էր, տեքստեր գրել՝ ոչ: Մի անգամ ընկերը հրավիրում է նավակով զբոսանքի: Ընկերն երեք աղջիկ ուներ, ու փոքրիկները ձանձրանում էին: Ստիպված Լուիսը տեղում պատմություն է հնարում Ալիսա անունով աղջկա մասին ու նրա արկածների: Ձանձրալի զբոսանքի փրկված էր, իսկ ավելի ուշ Լուիս Քերոլը հրապարակում է իր առաջին գիրքը հրաշքների աշխարհի ու Ալիսայի մասին:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment