Արցախյան բայաթի

Արցախյան բայաթի

Լաց մի ինիլ

Շենին կլխին հանգստարան.
Քու հար ընդեղ թաղած ա,
Ըսօր-ըքուց քեզ մհար էլ
Կասեն «ընդեղ թաղած ա»,
Վերչը էս ա,
Լաց մի ընիլ:

Սարին սեռին մին կյարմուր թոխպ
Յավաշ, յավաշ սըվացավ.
Մարթի բախտը ըսօր կյարմուր
Էքուց տեսար սըվացավ:
Բախտը թոխպ ա,
Լաց մի ընիլ:

Ըսօր՝ ջահիլ, էքուց՝ պառավ…
Էս հինչ յաման տընազ ա.
Էս աշխարհքը լուս ցիրեկավ
Պաց ըշկերավ արազ ա:
Լոխ արազ ա,
Լաց մի ընիլ:

Ջահիլ հարթնը սըրփած թոր ա,
Հու վեր սա ա ընդրանն ա.
Թա կաս, ըսոր տերը տու վես,
Էքուց տերը դուշմանըն ա:
Սերը սոտ ա,
Լաց մի ընիլ:

Հընգեր տան – մին ծաղիկ ա,
Այազ ըրավ – չուրացավ.
Ըսօր խաթրիտ արուն կանի,
Էքուց, տեսար, մոռացավ:
Ճարըտ տու ես,
Լաց մի ընիլ:

Լափու տվող կետին ճըրան,
Կողքեն քարը չի մաշի,
Սերտը քար չի, ըրտուսունքան
Ըսօր-էքուց կը մաշի:
Դարդոտ ախպեր
Լաց մի ընիլ:

Ըրիքնակը երգինքավը
Ուրան հետի շոռ ա տամ,
Թա ապրողին, թա մեռածին
Ուրան լուսան փայ ա տամ:
Մին հաշիվ ա,
Լաց մի ընիլ:

Կանանչ խութին հանգիստարան,
Քու մար ընդեղ թաղած ա,
Ըսօր-էքուց քեզ մհար էլ
Կասեն՝ «Ընդեղ թաղած ա»:
Ազիզ ախպեր
Լաց մի ընիլ:

No Comments

Post A Comment