Արցախյան դարձվածքներ

Արցախյան դարձվածքներ


Ալիշ-վերիլ անել – առևտուր անել, մեկի հետ լավ հարաբերություններ ունենալ
Ալի-վալի չընիլ – երկյուղ չունենալ
Անգուջը խլշիլ – լսողությունը լարել
Անգուջը պեմբակ կոխել – չլսելուն տալ
Անգուջը սասու (ծենու) պահել – սպասել, սպասողական վիճակում լինել
Անումեն եխտ քսել – արատավորել
Անում թողել – բարի հիշատակ թողնել
Աչ տռել, ծեխ շպրտել – ազատ, անհոգ լինել
Աշկ  ածել – փնտրել
Աշկավ-օնքավ անել – սեր արտահայտել
Աշկեն տակավը եշիլ – գողունի հետաքրքրվել մեկով 
Աշկեն ցիլփի տալ – աչքը վնասվել
Աշկերը տափեն օնել – ամաչել
Աշկը նի թողել – սևեռել
Աշկումը պցրանալ – հարգանք, հեղինակություն ունենալ
Աշուղ տեռնալ – խոսել, դարդերը պատմել, զրուցել
Ասածս տխկըտենակ տեռալ պոկն օնել – հիվանդագին ազդեցություն գործել
Արտը հեղե տեռնալ – հղիանալ, հասունանալ

Բզըբազու կյալ – հակաճառել
Բշտի-բշտի անել – հրել
Բուլդի-բուլդի կյալ – պտտվել, արագ շարժվել
Բուղազեն հոփ տալ – քիչ ուտել
Բուղը եր  ընիլ – քրտնել

Գյավուրի անել – գործն իմիջիայլոց անել
Գյրավան պեց թողել – առիթը բաց թողնել
Գործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկել

Դիք-դիք խոսել – կոպիտ շեշտով խոսել
Դլըդալու անել – իրար սատար լինել, օգնել
Դռդոռանչ անել – կրակը թեժացնել
Դութման փռնել – խենթություն անել
Դութմա տալ – հրել, ծեծել

Եխտը ցեր անել – 1. լողանալ 2. ապաշխարել
Ես մին փսած ծառ ըմ – մենակ, անհարազատ
Ետ ըղնել – հետ մնալ

Զախկինա յրա կյալ – անակնկալ հարվածել
Զինքը նհաշ տալ – իրեն ցույց տալ
Զղոն-զղոն անել – պատառոտել

էշ կտրել – հիմարանալ
էրած կաշի ընիլ – հին ոխ ունենալ

Ըլդու անել – արագ խոսել, վրա տալ
Ընգուճնեն թակած – հիմար
Ընգուճնեն քամակը քցիլ – չլսել
Ըշտահը քլըքոլա անել – ուտելու լավ ախորժակ ունենալ
Ըռռու անել – անուշադրության մատնել
Ըսեղեն ծակավն անց կենալ – նիհարել
Ըստղան-ընդղան թոխրող – անկապ խոսող
Ըստուծանա մին օր կյուղանալ – ժամանակ գտնել

Թադարիք տեսնալ – պատրաստվել (հարսանիքի)
Թաթռավ աբել – աքլորի զուգավորումը
Թթի-թիթի անել – դողալ, մրսել

Թիլ տեռնալ – նիհարել
Թիրթեփ տնիլ – թեթև ձյան՝ գետինը հազիվ ծածկելը

Թլակավ փռնվել չի – խորամանկ է, զգույշ 
Թղըթաղ շոռ կյալ – փնտրել
Թոմփատըզը նի ըղնել – կռիվ սկսել, զենքերից կրակ տեղալ
Թուշ ընիլ – հանգրվանել, ապավինել

Իմ փայ նեմեցս – սովորական, հանաքի կարգով կնոջն ասվող խոսք
Ինքը ուրան մեսն օտել – մտատանջվել
Իրես չկտրել – ամաչել, համարձակություն չունենալ

Իրեսը շոռ տալ – արհամարհել

Լակ-լակ խոսել – մեծ-մեծ խոսել
Լաղ անել – շտապել
Լայ-լայ անել – օրորել, քնացնել, հանգստացնել
Լանգ անել – դանդաղել
Լյափ-ծյափ անել – շտապ, անորակ գործ անել
Լենք տալ – գիրանալ
Լեշին ճուր քցիլ – լողանալ
Լխռահաչ տալ – վայրահաչել
Լուզվեն պտկեն – վերհիշման ենթակա

Լուզվեն տալ, լուզուն չրչարել – լեզվին տալ, չարախոսել
Լուխտանե տալ – ցատկոտել

Լուծա փախած աչեռոտենք – անկարգ, չարաճճի
Լփըճլափուճ անել – պտուղները կիսել, երկու հավասար մասերի բաժանել

Խազնու մաչի – ունևոր
Խնձոր յրա անել, խնձորալ տալ – աղջկան խոսեցնել

Խնչըխարավ ընիլ – այրվել
Խտտըպաչի անել – իրար գրկել, համբուրել

Ծերքավ անել – հրավիրել, կանչել
Ծերքը թակիս կորեկ չի վեր ընգել – ժլատ
Ծերքը տուրուր տալ – արագ աշխատել

Ծըլպը եր չանել – լռել, պապանձվել
Ծիտ պահե թրքե – համբերություն ունեցիր
Ծյնըծոյնի տալ – իրար գրկել, գորգուրել
Ծպուտը եր չանել – լռել
Ծույներն ըղնել – աղաչել
Ծուվա նոր տուս եկած – նորելուկ
Ծոցը նի մննել – միասին քնել, սիրել

Կախ ըլած – առնանդամ
Կզըմզո անել – ծածկալեզվով խոսել
Կլխան իվիլ խոսել – սնապարծել
Կլխավը շոռ գալ – երկրպագել
Կլխավը քամե ըղնել – խելագարվել
Կլխեն վերթնը տուրուր կյալ – խենթություններ անել
Կլըվկլավ կյալ – կատվի մլավոցը զուգավորման շրջանում
Կծեգ տեռնալ – ծերանալ
Կյենգատ անել – բողոքել
Կոնդ անել – մահանալ
Կտվաքոն տալ – փոքր-ինչ ննջել
Կունդավ-կունդավ անել – գլուխը վեր ու վար անել

Հաճար անել – շատախոսել
Հափռու մաչ – ուղիղ, հարթ տարածություն
Հափռու մաչու նման պահել – լավ, մաքուր պահել
Հանց ա ճաշարանում տռզած կատու – գեր, թմրած
Հանց ա քեթուկա վեր ընգախ վերթընը – գեր, անշարժունակ
Հենգ մաննու նման գիդալ – հաստատապել իմանալ
Հիլ անել – դանդաղել, կանգնել, սպասել
Հղցու կյալ – ուղղղվել
Հոլ-հոլ անել – իրար դեմ ծառանալ
Հուքյին ծռել – հոգին ծռել, անազնիվ գտնվել

Ղարազ անել – դիտավորություն անել
Ղիժի անել – անքթիթ նայել
Ղիմիշ անել – չխնայել, չափսոսալ
Ղուլաջ-ղուլաջ անել – չափել

Ճանջավ անել – պարապ լինել, զուտ ժամանակ վատնել
Ճանջը փորան կծալ ա – հղի
Ճինջի-պոմբի անել – օրորվել (հարբածի մասին) 

Մաստ ընիլ – կուշտ լինել
Մեհման անել – ծեծել, ջարդել
Մեննը պահել – հիշել, մտապահել
Մշկըկուտուր անել – չարչարել, տանջել
Մումե ճպատ – դյուրաթեք

Յրեն նի կյալ – ցավոտ տեղին դիպչել 

Նազը թմամել – քմահաճություններին վերջ տրվել
Նեղղ-նեղ տեղեր – շեքամեջ
Նետար անել – աչքի խաղով,, թարթիչներով նետահար անել
Նի կացած կրակ – ժիր, չարաճճի
Նի կցնել – ներվայնացնել
Նհետ անել – փակել, ծածկել
Նհաշ տալ – ցույց տալ
Նոր մորա ըլլած – ջահելացած, կազդուրված, թարմացած

Շախսեյ-վախսեյ անել – մահմեդական հավատ ընդունել
Շիրեփումը ընիլ – բախտ ունենալ
Շլթաղու մաչ ըղղնել – խարդախության մեջ հայտնվել
Շքըռ-շքըռ անել – ոտների ողջ բացվածքով քայլել

Ովի անել – գործը հաջողել
Որոշ անել – որոշել

Չանան չրչարել – շատախոսել
Չմչմե տալ – առատության մեջ լինել

Պերցը փոխել – 1. երբ կինը շատ աղջիկներ/տղաներ է ունենում և չծնված սեռին է ձգտում, 2. երբ կինն ամուսնանալուց զավակ չի ունենում, խորհուրդ են տալիս պերցը փոխել՝ կենակցել ուրիշ տղամարդու հետ
Պերցու հնգեր – ամուսին
Պըխելունք կլինի – դեռահաս
Պկավն անց կցնելիք – ուտելիք
Պրանեն ճուրը քյնիլ – սոված լինել
Պրանումը լուզու տնիլ – ոգևորել, քաջալերել

Ջախտ անել – շտապել

Սաբաբ անել – միջնորդ դարձնել
Սազը սիմին փռնցնել – ներդաշնակել
Սաթաշմիշ ընիլ – բռնարարքի փորձ անել
Սասը փորը քցիլ – վախենալ
Սարու չայ, սարու կաքավ – թանկագին բաներ
Սերտը ետ քինիլ – ուրախանալ, բացվել
Սերտը փռփռալ – սիրտը թռթռալ 
Սիլա-փիլա – լեփ-լեցուն
Սրտան քացի տալ – սրտում մղում ունենալ, ցանկանալ
Սուլուլ տալ – սահել 

Վալան ըղնել – գեղեցկությունը կորցնել
Վեղեն թափշուր անել – հողին հանձնել
Վեղը քղցրցնել – հողը մշակելով դարձնել քաղցրաբեր

Տափը տհար պուկ տալ – փնտրել
Տումբե տալ – ննջել

Ուրուր ըրևավ ուրթումն օտել – իրար սիրել, իրար հավատարիմ լինել
Ուրուր ռխա կենալ – կռվել

Փռփռոնի տալ – ցնծալ, ուրախանալ

Քաչալը պեց անել – թերությունները բացահայտել
Քնու եսիր – քնկոտ, քնի գերի

Օխծու նման լուզուն տուս օնել – շողոմ լեզու բանեցնել
Օրըքշեր անել – մեկի հետ կենակցել

Ֆորս անել – գոռոզանալ 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment