Բեթ Հարթ | Beth Hart

Բեթ Հարթ | ծնվ.  1972թ., ԱՄՆ

Նրան ասա, որ իմն ես
ասա, որ եղել ես կույր
ասա, որ վերջացավ
ու հիմա պատկանում ես ինձ

կանչիր ինձ, ու ես կգամ,
վազ կտամ չարքի պես
ետ` դեպի գիրկը քո
որովհետև
իմն
ես
դու
հիմա

իմ մաշկն ի վար հոսում են գետեր
և մութի մեջ հրեշներ կան թաքուն
բայց վախ չունեմ ես, ես վախենում եմ միայն
քո սրտից
որ հանկարծ կլռի

թե ուզում ես, գրկիր ինձ
թե ուզում ես, ճանաչիր ինձ նոր տողից
թե ուզում ես, սիրիր ինձ
ու հետո
տար
տուն
սիրելիս

ես եղել եմ ցածում՝
ծանծաղ խորքում օվկիանի
ու մի կերպ մնացի կենդանի մութ կողմում նրա փողոցի
ասա նրան, որ հիմա պատկանում ես ինձ
ասա, որ չի հաղթի ինձ երբեք
թույլ
չեմ
տ
ա

կապ չունի, թե ինչքան երկար
կմնամ կախված
սիրո այս տեսակից
ես
պարտվողը
չեմ
և ուրեմն…

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment