Ջերոմ Կ. Ջերոմ | Jerome Klapka Jerome

Ջերոմ Կ. Ջերոմ | 1859-1927թթ. Անգլիա


*
Մի անտաղանդ կատակերգու առաջարկեց Ջերոմին հարյուր ֆունտով վաճառել իր բոլոր հումորները:

– Երկուսիս համար էլ այս գործարքը  շահավետ չի: Եթե ինձ մոտ փող տեսնեն, կմտածեն` ես գողացել եմ, իսկ եթե քեզնից իմ հումորները լսեն, կմտածեն, որ դու ես գողացել:

*
Մենք խմում ենք մեր առողջության կենացը ու փչացնում մեր սեփական առողջությունը:

*
Տղամարդու վզին փաթաթված բարի կնոջ ձեռքերը փրկօղակ են` նետված երկնքից ճակատագրի կողմից:

*
Մի անգամ Ջերոմին հարցրեցին, թե ինչ է մտածում կանանց ու նրանց սովորությունների մասին: 

– Եթե երկու կին հայտնվեն անմարդաբնակ կղզում, ամեն օր պիտի վիճեն, թե զարդարվելու համար ինչ ծովային կրիաներ ու թռչունների փետուրներ են պետք, թզի տերևներից էլ ամեն օր նոր հագուստ կհորինեն:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

 
Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment